Քնքուշ ձայնով հայուհին. 21-ամյա Աննա Եգոյանն իր ասմունքի շնորհիվ դարձել է հայտնի

15:43   29 հունվարի, 2018

Շարունակում ենք բացահայտել համացանցում հայտնի հայ բլոգերներին։ Այս անգամ մեր խորագրում ներառել ենք ՌԴ-ում բնակվող 21-ամյա Աննա Եգոյանին, որը հայտնի է դարձել՝ շնորհիվ իր քնքուշ ձայնի։

Բայց, ի տարբերություն այլ բլոգերների, Աննան ոչ թե երգում է, այլ ասմունքում։

Շնորհիվ իր արտիստիկ ձայնի եւ կերպարի՝ աղջիկը YouTube-ում 160 հազարից ավելի հետեւորդ ունի, իսկ Instagram-ում՝ ավելի քան 360 հազար։

Նրա տեսանյութերում տեղ են գտել ինչպես դասականների, այնպես էլ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ։



© NEWS.am STYLE