«Կյանքում ամենամեծ արկածը քո երազած կյանքով ապրելն է». Օփրա Ուինֆրին նշում է 64-ամյակը

16:32   29 հունվարի, 2018

Այսօր՝ հունվարի 29-ին, ծննդյան 64-ամյակն է նշում ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին: Նա The Oprah Winfrey հանրահայտ շոուի հաղորդավարուհին է եղել 1998-2011 թ-երի ընթացքում:

Վերջերս հատկապես քննարկվում է հաղորդավարուհու՝ 2020 թ-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հնարավոր թեկնածությունը, մինչդեռ Օփրայի ներկայացուցիչները ոչ մի հայտարարություն չեն արել այս թեմայով: Թե ինչ կլինի ապագայում, դժվար է կանխատեսել, սակայն հարկ է նշել, որ Օփրան աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է: 2013 թ-ին հաղորդավարուհու ունեցվածքը գնահատվել է 2,8 միլիարդ դոլար:

Այսօր Օփրան ունի իր սեփական կինոստուդիան, նրան է պատկանում The Oprah Magazine ամսագիրը, ինչպես նաեւ համարվում է The Oprah Winfrey Network կաբելային հեռուստատեսության սեփականատերը:

NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Օփրա Ուինֆրիի հայտնի մտքերից մի քանիսը.

«Կյանքում ամենամեծ արկածը քո երազած կյանքով ապրելն է»:

«Կիրքն էներգիա է: Զգա այն ուժը, որ ծնվում է քեզ ինչ-որ բանից հուզող զգացումից»:

«Որքան շատ ես օրհնում, տոնում եւ ուրախանում կյանքում, այնքան ավելի շատ բան ես ունենում տոնելու»:

«Քեզ շրջապատիր այնպիսի մարդկանցով, որոնք քեզ միայն բարձրացնելու են»:

«Այնտեղ, որտեղ չկա պայքար, չկա նաեւ ուժ»:

«Եթե այս պահին լավագույնն անես, հաջորդ պահին լավագույն դիրքում կլինես»:

«Դու դառնում ես այն, ինչին հավատում ես, ոչ թե մտածում կամ ցանկանում»:

«Քո վերքերը դարձրու իմաստություն»:

«Հետեւիր քո բնազդին: Հենց դրա մեջ է բնակվում իմաստությունը»:

«Եթե ցանկանում ես քեզ լավ զգալ, ապա դուրս եկ ու մի լավ բան արա»:



© NEWS.am STYLE