Կոստյում + սպորտային կոշիկներ. այո, դա հնարավոր է

18:35   29 հունվարի, 2018

Վաղուց անցել են ժամանակները, երբ սպորտային եւ դասական հագուստն անհամատեղել էր թվում։

Ներկայում նորաձեւությունը սիրում է համադրել անհամադրելին, ահա թե ինչու նոր թրենդը՝ սպորտային կոշիկներ + կոստյում, արագորեն տարածվեց աշխարհով մեկ։

Այլեւս կարիք չկա աշխատանքի գնալ այդքան տանջալի բարձրակրունկներով, ինչպես գրասենյակային դրես կոդն է պահանջում։ 

Ընտրեք ձեր կոստյումին համապատասխան սպորտային կոշիկ։ Բայց այստեղ կարեւորը չափը չանցնելն է։

Կարեւոր է, որպեսզի սպորտային կոշիկը շատ վառ երանգի չլինի, աչքի չընկնի կոպտությամբ եւ զանազան նախշերով։

Հիշեք, որ հագուստի մեջ ամենակարեւորը հարմարավետության զգացողությունն է, իսկ սպորտային կոշիկներն, անխոս, առաջատար են այդ հարցում։



© NEWS.am STYLE