Ո՞ր երկրների հետ Հայաստանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2018»-ի կիսաեզրափակիչում. վիճակահանություն

16:06   29 հունվարի, 2018

YouTube-ի Eurovision Song Contest ալիքում ընթանում է վիճակահանություն, որի արդյունքում պարզ կդառնա, թե մասնակից երկրների ներկայացուցիչները որ կիսաեզրափակիչներում են ելույթ ունենալու։

Նշենք, որ առաջին կիսաեզրափակիչում ելույթ կունենա 19 երկրի մասնակից, երկրորդում՝ 18։ Յուրաքանչյուր կիսաեզրափակիչից եզրափակիչ կանցնի տասական մասնակից։ 

Նախորդ տարվա հաղթողի ու մրցույթի Մեծ հնգյակի ( Իսպանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Իտալիա) ներկայացուցիչները մեխանիկորեն անցնում են եզրափակիչ։



© NEWS.am STYLE