Օլգա Բուզովան նոր երկրպագու ունի

18:04   29 հունվարի, 2018

«Дом 2» հեռուստանախագծի աստղ Օլգա Բուզովան պատմել է նոր երկրպագուի մասին։

«Ինձ սիրահետում է մի տղամարդ, ու ես մտադիր եմ նրան փոխադարձությամբ պատասխանել, չէ՞ որ սիրտս արդեն հալչել է, ու ցավը գրեթե անցել է։ Ընկերուհիներս տարեդարձիս հարցնում էին` արդյոք ես պատրաստ եմ անձնական կյանքում փոփոխությունների։ Եթե մինչ այդ ասում էի, որ ես միայն աշխատանքով եմ ապրում, ապա այս անգամ ես պատասխանեցի «այո»»,- պատմել է սկանդալային հեռուստանախագծի հաղորդավարուհին։

Բուզովան համարում է, որ իր ընտրյալը պետք է հանդուրժող լինի։

«Ես ժամանակին շատ բանից եմ հրաժարվել։ Բավական է։ Ինձ այլևս պետք չէ այնպիսի տղամարդ, որը մշտապես արգելում է ամեն ինչ։ Թող հանդուրժող լինի իմ կարիերայի հանդեպ, չէ՞ որ միանգամից հասկանալի է, թե ինչ գրաֆիկով եմ ես ապրում։ Կամ հասկանում ես դա, կամ՝ ոչ։ Միաժամանակ ես պաշտում եմ համատեղ նախաճաշերն ու ընթրիքները։ Ինձ դուր է գալիս պատրաստել իմ տղամարդու համար»,- մեջբերում է Բուզովային StarHit-ը։



© NEWS.am STYLE