«Եվրատեսիլ 2018». Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում

16:34   29 հունվարի, 2018

Կայացել է «Եվրատեսիլ 2018»-ի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ է դարձել, թե մասնակից երկրների ներկայացուցիչները որ կիսաեզրափակիչներում են ելույթ ունենալու։

Ըստ այդմ՝ Հայաստանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում՝ Ադրբեջանի, Հունաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Լիտվայի, Ավստրիայի, Ալբանիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Չեխիայի, Բելգիայի, Իսրայելի, Խորվաթիայի, Իսլանդիայի, էստոնիայի, Մակեդոնիայի ներկայացուցիչների հետ միասին։

Երկրորդ կիսաեզարփակիչում ելույթ կունենան Սլովենիայի, Մոնտենեգրոյի, Շվեդիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Մալթայի, Նորվեգիայի, Լատվիայի, Սերբիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Ավստրալիայի, Ուկրաինայի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Սան Մարինոյի հետ միասին։

Նախորդ տարվա հաղթողի ու մրցույթի Մեծ հնգյակի (Իսպանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Իտալիա) ներկայացուցիչները մեխանիկորեն անցնում են եզրափակիչ։

Հիշեցնենք, որ այս տարի  «Եվրատեսիլն» անցկացվելու է Լիսաբոնում՝ մայիսի 9-ին, 10-ին եւ 12-ին:



© NEWS.am STYLE