Վեց միջոց գործարար կանանց համար, թե ինչպես կարելի է լիցքաթափվել

13:05   1 փետրվարի, 2018

Աշխատանքում, մասնագիտության մեր հաջողության մրցավազքում մենք այլևս չենք կարողանում կանգ առնել, և աշխատանքային օրվա ավարտից հետո անգամ տուն գալով՝ չենք ձերբազատվում մեր աշխատանքային սովորություններից: Իսկ դա կարևոր է ամուր ընտանիք ունենալու և գոնե տանը չլարվելու համար:

Գործարար կանայք միայն նրանք չեն, ովքեր սեփական բիզնեսն ունեն և ղեկավարում են սեփական հիմնարկը: Նրանք նաև պատասխանատու և որևէ պաշտոն զբաղեցնող կանայք են, ովքեր աշխատավայրում մի շարք պարտավորություններ են ստանձնում և փորձում արժանապատվորեն կատարել դրանք: Այդ կանայք ձգտող են, հավակնող, մանրախնդիր, կարողանոմ են միաժամանակ բազմաթիվ խնդիրներ լուծել, բավականին վառ և յուրօրինակ մտածողություն և երևակայություն ունեն: Նրանք լավ են հասկանում՝ մեր արագ զարգացող կյանքում ամեն ինչ հասցնելու համար հարկավոր է ոչ միայն բարձր որակով կատարել աշխատանքը, այլև պահպանել աշխատանքի և անձնական կյանքի միջև ներդաշնակությունը:

Եթե տղամարդը կարող է իրեն ամբողջությամբ աշխատանքի մեջ խրվելու շռայլություն թույլ տալ և զբաղվել միայն բիզնեսով, ապա կինը 30 տարկանի սահմանում հասկանում է, որ ընտանեկան համարավետության և երեխաներ դաստիարակելու անհրաժեշտությունն ու ցանկությունը կյանքում ավելի գերակա է դառնում՝ փոխելով նրա նպատակները և նոր նախապատվություններ սահմանելով: Արդյունքում այդ փոփոխությունները կնոջը կարևոր խնդրի առաջ են կանգնեցնում՝ ինչպես համատեղել աշխատանքը և ընտանիքը և չձախողել որևէ մեկը:

Մինչ աշխատավայրում կինը ղեկավարում է և հրամայում, տանը նրա համար ալ սոցիալական դեր է սահմանված՝ հոգատար տանտիրուհու, սիրող մոր, սիրառատ կնոջ, կենսուրախ ընկերոջ: Բոլոր այդ հատկությունների առկայությունը հնարավոր է հավասարակշռված հոգեկան վիճակում գտնվելու դեպքում: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ սթրեսներն ու աշխատավայրում մշտական լարվածությունը հոգեբանական անհավասարակշիռ վիճակի են հասցնում, և կինը շարունակում է ընտանիքում էլ ճնշում գործադրել տանեցիների վրա: Այսինքն՝ կինը խառնում է իր համար սահմանած դերերը և չի կարողանում հաղթահարել իր բաժին ծանրաբեռնվածությունը: Ահա մի քանի խորհուրդ հոգեկան խաղաղությունն ու ներդաշնակությունը վերականգնելու համար:

Ծանր աշխատանքային օրվանից հետո տուն վերադառնալիս 15 րոպե զբոսնեք որևէ այգում՝ մաքուր օդ շնչելով: Դա կհանգստացնի ձեր նյարդերը, կօգնի հաղթահարել լարվածությունը և լավատեսորեն կտրամադրի ձեզ:

Ամբողջությամբ լիցքաթափվելու համար կարող եք դասական ձեր սիրելի երաժշտությունը լսել: Գիտնականները վաղուց պարզել են, որ մեկ րոպեում 60 հարվածային ռիթմով երաժշտությունը բարերար ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա: Այդ նպատակով բավականին արդյունավետ են Վիվալդիի, Բախի, Կորելիի ստեղծագործությունները, որոնք կօգնեն նաև ձերբազատվել լարվածության հետևանքներից՝ գլխացավից, դյուրագրգիռ վիճակից:

Զբաղվեք սեփական խնամքով՝ այցելելով գեղեցկության կամ մերսման սրահ և օգտվելով վարսահարդարման, դիմահարդարման կամ մատնահարդարման ծառայություններից: Այդպես միաժամանակ դուք կկարողանաք նաև արտաքին տեսքը կարգի բերել:

Ի վերջո կարելի է լարված աշխատանքից հետո հաճախել յոգայի, ֆիտնեսի, մազասրահ կամ լողի: Մարզաձևերն ու վարժությունները կօգնեն ձեզ ձերբազատվելու ոչ միայն մռայլ մտքերից և հոգնածությունից, դյուրագրգիռ վիճակից, այլև ավելորդ կիլոգրամներից:

Բավականին արդյունավետ է որևէ ընտանի կենդանի պահելը, որի հավատարիմ աչքերն ամեն օր երեկոյան կդիմավորեն ձեզ տանը: Կենդանիների հետ շփումը բարձրացնում է տրամադրությունը և լավ է անդրադառնում առողջության վրա:

Լարվածությունից ազատվելու համար կարող եք որևէ համեղ թխվածք պատրաստել, բայց այնպես, որ պատրաստման գործընթացը ձեզ համար հաճելի լինի, այլ ոչ թե հերթական բեռը դառնա: Փորձեք նոր բան թխել և մտերիմներին փոքր ուտելի անակնկալ պատրաստել:

 

 

Աղբյուր՝ Grazia.ru



© NEWS.am STYLE