Ինչ անել, եթե հաճախ եք հրապուրվում եւ սիրահարվում

16:09   3 փետրվարի, 2018

Եթե պարբերաբար սիրահարվում եք տարբեր տղամարդկանց և մեկը մյուսի հետևից փոխում սիրեցյալներին՝ ամեն անգամ մտածելով, թե դա վերջին ու ամենակայունն է լինելու, բայց կարճ ժամանակ հետո սիրահարվում եք ուրիշին, ապա հարկավոր է պարզել ձեր անկայուն բնավորության պատճառը և արմատախիլ անել այն: Իսկ պատճառները կարող են տարբեր լինել:

Հարաբերություններին թեթևամտորեն վերաբերվելը

Ամեն անգամ նոր տղամարդու հադիպելով և նրա հետ սիրային հարաբերություններ սկսելով՝ դուք անկեղծորեն մտածում եք, որ նա ձեր մշտական ուղեկիցն է դառնալու: Ձեր մտքով անգամ չի անցնում օգտագործել հերթական զոհին և թողնել բախտի քմահաճույքին: Դուք հաստատապես տրամադրվում եք լուրջ հարաբերությունների՝ մտածելով նրա հետ շրջագայելու, ընտանիք կազմելու մասին: Սակայն տղամարդկանց խենթացնելու  ձգտումը դավաճանոմ է ձեզ այդ հարցում և երբ գրավում եք մեկ տղամարդու սիրտը, ձեր հաղթելու ցանկությունը թելադրում է նորանոր սրտեր նվաճել՝ արդեն իսկ հաղթահարված դժվարությունը հետևում թողնելով: Եվ ամենևին չեք մտածում այդ տղամարդու հոգեվիճակի մասին: Դուք համոզված եք, որ իսկական տղամարդը չի տառապում և որ նա արժանապատվորեն կդիմանա ձեր բաժանվելու առաջարկին: Իսկ եթե անգամ տղամարդիկ ձեզ մեղադրում են թեթևամտության և անպատասխանատվության մեջ, ապա դուք դրան ևս լուրջ չեք վերաբերվում:

Որն է ելքը

Թերևս երբ դուք իսկապես հանդիպեք այն միակին, ով ձեր կյանքը կվերածի անմոռանալի հեքիաթի, ապա խնդիրն ինքնըստինքյան կլուծվի: Դուք պարզապես դեռ չեք հասունացել լուրջ հարաբերությունների համար: Իսկ քանի դեռ նման հարաբերությունների փորձ եք ձեռք բերում և փնտրում ձեր սիրեցյալին, լավ կլինի տղամարդկանց հետ հարաբերություններում սիրախաղից ու սեթևեթանքներից այն կողմ չանցնել, ոչինչ չլրջացնել և տղամարդկանց սրտերը չկոտրել:

Հետաքրքրությունը

Կարծում եք՝ որքան շատ սիրավեպեր լինեն ձեր կյանքում, այդքան դուք փորձառու կդառնաք: Բայց հոգու խորքում հաստատապես դուք էլ երազում եք իսկական սիրո մասին: Միայն թե որևէ մեկին անկեղծ սիրելուց առաջ ցանկանում եք փորձարկել սիրո բոլոր դրսևորումները:

Որն է ելքը

Կարևորը ժամանակին կանգ առնելն է, հատկապես եթե սկսել եք հասկանալ, որ չափից շատ եք հրապուրվել: Փորձառությունն, իհարկե, լավ է, սակայն այդ նպատակի համար պետք չէ մարդկանց խամաճիկներ դարձնել: Մտածեք նաև դիմացինի զգացմունքների և նրանց կյանքի բացասական փորձի մասին: Ի վերջո, չի բացառվում, որ փորձառություն ձեռք բերելու ընթացքում բաց թողնեք ձեզ համար նախատեսված տղամարդուն:

Տղամարդու մտածողությունը

Հավանաբար լսել եք այն տղամարդկանց մասին, ովքեր իրենց հմայքով կարողանում են հրապուրել ցանկացած աղջկա, նրա հետ գիշեր անցկացնել, իսկ առավոտյան ընդմիշտ անհետանալ: Դուք ևս հենց այդպիսի մարտավարություն եք որդեգրել՝ գուցե անցյալում տեղի ունեցած և ձեզ համար ցավոտ դեպքի համար տղամարդկանցից վրեժ լուծելու նպատակով:

Որն է ելքը

Կարելի է մինչև կյանքի վերջ վրեժխնդիր լինել մեկ տղամարդու համար, ով համարձակվել է վիրավորել ձեր զգացմունքները, բայց կարելի է նաև ժամանակն ավելի արդյունավետ անցկացնել: Անկասկած դուք ուզում եք երջանիկ լինել և գտնել ձեր մյուս կեսին: Ուրեմն թույլ տվեք ինքներդ ձեզ երջանկության ձեր հասանելի բաժինը վայելել և մի վանեք հերթական տղամարդուն, ով հայտնվել է ձեր կյանքում և սիրում է ձեզ:

Հիասթափությունը

Ձեր բախտը հավանաբար չի բերում, և ձեր կյանքի ուղեկիցները ձանձրալի, անպատասխանատու և անվստահելի մարդիկ են: Ձեր յուրաքանչյուր նոր սիրավեպը կանացի երջանկություն ձեռք բերելու հերթական փորձ է, բայց դեռևս հաջողությունը չի շտապում ուրախացնել ձեզ:

Որն է ելքը

Ամեն ինչ առջևում է: Պետք չէ հուսահատվել: Իսկ մինչ այդ նախքան սիրահարվելը աշխատեք ավելի ուշադիր ուսումնասիրել ձեր կյանքում հայտնված տղամարդուն, վերլուծել նրա արարքները, վարքը, հետևել նրա գործողություններին և հետևություններ անել և ոչ թե միանգամից նետվել նրա գիրկը: Այդպես լավ կլինի երկուսիդ համար էլ:

 

Աղբյուր՝ Grazia.ru



© NEWS.am STYLE