Քիմ Քարդաշյանի աֆրիկյան վարսերը սոցցանցերում նոր սկանդալի առիթ են դարձել

23:59   29 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանի աֆրիկյան վարսերը սոցցանցերում նոր սկանդալի առիթ են դարձել։ 37-ամյա հայուհին իր Snapchat-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է երկար մազերը մանր հյուսերի վերածել։

Քիմն իր նոր սանրվածքն անվանել է «Բո Դերեքի հյուսեր»՝ նկատի ունենալով 1979թ. թողարկված «10» ֆիլմի դերասանուհուն։ Քիմի հետնորդները անարգանք են նկատել աֆրոամերիկացիների մշակույթի նկատմամբ։

«Դուք մշակույթի իսկական անգղ եք։ Պետք է ամաչեք»,- գրել է օգտատերերից մեկը։

«Քիմ Քարդաշյանը պետք է ավելի լավ իմանա աֆրոամերիկացիների մշակույթի պատմությունը, ախր նա երեք սեւամորթ երեխա ունի»,- գրել է մեկ ուրիշը։

 

 

 

 



© NEWS.am STYLE