Հայկական խոհանոցն ու պարերը՝ Իվետայի ու Արծվիկի երգերի ներքո, ռումինական հայտնի հեռուստաալիքի եթերում

11:03   30 հունվարի, 2018

Ռումինական Pro TV հայտնի հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Ռումինիայում բնակվող ազգային փոքրամասնություններին նվիրված հաղորդում, որն այս անգամ նվիրված էր հայկական համայնքին։

«Ռումինիայի հայերի միության» ներկայացուցիչ, պարող ու պարուսույց Միկո Բաղդասարյանը Փոլ Հակոբյանի եւ Հրանտ Ջագինյանի հետ միասին հաղորդավարներին հյուրասիրել էհայկական խոհանոցի կերակրատեսակներ՝ ղափամա, անուշապուր ու հայկական խորոված, իսկ ավելի ուշ Դիանայի, Ֆրանչեսկայի, Անդրեայի հետ միասին ներկայացրել է իր բեմադրած համարը՝ Արծվիկի, Իվետայի ու Արամ MP3-ի երգերի միքսի ներքո։ 

Ի դեպ, նշենք, որ NEWS.am STYLE-ը ծանոթացել էր Միկոյի հետ «Եվրատեսիլ 2017» մրցույթի ժամանակ։ Միկոն հրաշալի անձնավորություն է, որը երկար տարիներ կազմակերպում է «Ռումինիայի հայերի միության» երեկույթները՝ ներկայացնելով հայկական մշակույթը Ռումինիայի տարբեր փառատոներում ու հեռուստահաղորդումներում։

 



© NEWS.am STYLE