Քիմ Քադրդաշյանը «տեղն է դրել» Լինդսի Լոհանին

12:02   30 հունվարի, 2018

Շարունակում ենք Քիմ Քարդաշյանի թեման։ Հայուհու աֆրիկյան վարսերը սոցցանցերում նոր սկանդալի առիթ են դարձել։ 37-ամյա հայուհին իր Snapchat-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է երկար մազերը մանր հյուսերի վերածել։ Քիմի հետնորդները անարգանք են նկատել աֆրոամերիկացիների մշակույթի նկատմամբ։

Perez Hilton կայքը հրապարակել է Քիմի լուսանկարներից մեկը, որտեղ նա աֆրիկյան վարսերով է, ու բաժանորդներին հարցրել, թե ով ինչ է մտածում այդ մասին։ Իր կարծիքն է հայտնել նաև ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը (այն նույն Լոհանը, որը հիմնականում Եվրոպայում է ապրում, իսլամ է ընդունել, նշանվել ռուս գործարարի հետ ու հսկայական գումարներ է պարտք ԱՄՆ հարկային ծառայությանը)։

«Ես ցնցված եմ»,- մեկնաբանել է լուսանկարը Լինդսին։

Քիմն անմիջապես պատասխանել է դերասանուհուն․

«Գիտե՞ս՝ ի՞նչն է ցնցում։ Քո անսպասելի ի հայտ եկած եվրոպական ակցենտը»:

 



© NEWS.am STYLE