Եվա Ռիվասը կատարում է «Մի գնա» երգը (տեսանյութ)

10:36   30 հունվարի, 2018

Եվա Ռիվասը փորձել է կատարել «Մի գնա» երգը: Երգչուհին ինքն իրեն ձայնագրել է սմարթֆոնով, իսկ արդյունքով կիսվել իր Instagram-ի story բաժնում:

«Վաղուց հայկական երգեր չեմ կատարել, շա՞տ ուժեղ է ակցենտը»,- իր բաժանորդներին է դիմել Ռիվասը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ.

«Գիտեք, ես սիրում եմ Ռուսաստանը: Իսկապես, իմ մեջ սեր կա այս երկրի նկատմամբ, բայց ես ՀԱՄՈԶՎԱԾ եմ, որ դա ընդամենը երկու պատճառով է՝ 1. ես այստեղ եմ ծնվել, 2. ես սիրում եմ Պուտինին (իր բնավորության եւ հզորության համար): Բայց իմ ցանկությունն այստեղից թռնելու ավելի մեծ է, քան այդ «սերը»,-գրել է Ռիվասն՝ ընդգծելով, որ ամեն անգամ Ռուսաստան վերադառնալն իրեն վատ տրամադրություն, դեպրեսիա եւ տխրություն է պատճառում:



© NEWS.am STYLE