Գարիկ Մարտիրոսյանի կինն ուզում է փոխարինել Ալեքսանդր Ցեկալոյին «ПрожекторПерисхилтон» հաղորդման մեջ

12:34   30 հունվարի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, ուզում է փոխարինել Ալեքսանդր Ցեկալոյին «ПрожекторПерисхилтон» հաղորդման մեջ։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր կատակի մեջ նաև ճշմարտություն կա :)))

Եվ այսպես, Ժաննան իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որը հետևյալ ձևով է մակագրել․

«Ալեքսանդր, երեկ ես զրուցեցի ամուսնուս հետ ու նրան ակնարկեցի, որ կցանկանայի մասնակցել «ПрожекторПерисхилтон» հաղորդմանը որպես հինգերորդ հաղորդավար։ Գարիկն էլ իր հերթին բղավեց, որ դա անհնար է, որ «ПрожекторПерисхилтон»-ում կարող է լինել միայն չորս հաղորդավար։ Այդ ժամանակ ես սկսեցի մտածել՝ ամուսնուս այնտեղից հանել ես չեմ կարող՝ նա իմ երեխաների հայրն է, Վանյա Ուրգանտը հրեական արմատներ ունի՝ ես հո Հուդան չե՞մ, որ յուրայիններիս մատնեմ, Սերգեյը Ռուսաստանի տիտղոսակիր ազգի ներկայացուցիչ է, ժողովուրդը ինձ չի ների։ Սաշա, թանկագինս, որպես ընկեր ինձ խորհուրդ տուր՝ ի՞նչ անեմ »,- հարցնում է Ժաննան:

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)



© NEWS.am STYLE