Ջիջի եւ Բելլա Հադիդներն ամբողջությամբ մերկացել են բրիտանական Vogue-ի համար

15:36   30 հունվարի, 2018

Ջիջի եւ Բելլա Հադիդներն ամբողջությամբ մերկացել են բրիտանական  Vogue -ի համար, որի մարտյան համարի շապիկը կզարդարեն հայտնի քույրերը:

Հադիդներին լուսանկարել է Սթիվեն Մայզերը: 

Քույրերը կեցվածք են ընդունել մերկ՝ մասնակցելով նաեւ հարցազրույցի: Ջիջին, օրինակ, խոսել է այն մասին, թե ինչու սոցցանցերում չի հրապարակում իր բոյֆրենդի՝ Զեյն Մալիկի լուսանկարներն, ու ինչու չի խոսում նրա մասին.

«Ինչ էլ գրեմ, ինչ էլ հրապարակեմ, անմիջապես հայտնվում են մեկնաբանություններ, որ իմ ու նրա հարաբերությունները կեղծ են: Ես հոգնել եմ, եւ իմ անձնական կյանքը փակ է հասարակության համար», - ասել է մոդելը:



© NEWS.am STYLE