Գարիկ Մարտիրոսյանի զվարճալի հարցն իր երկրպագուներին

19:07   30 հունվարի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը շարունակում է ստուգել երկրպագուների ինտելեկտը: Հայազգի երգիծաբանը հերթական հարցն է ուղղել իր Instagram-ի բաժանորդներին.

«Սեմյոն Սլեպակովը մեկ անգամ կատակել է, որ հաստատ գիտի, թե ինչպես է անվանելու իր ապագա երեխաներին: Անհրաժեշտ է, որ նրանց անունները զվարճալիորեն համադրվեն նրանց հայրանվան հետ: Ի՞նչ անուններ է մտածել Սեմյոնն իր աղջկա եւ որդու համար»,- հարցրել է Գարիկը:



© NEWS.am STYLE