Ֆրանկֆուրտի դատարանը «թույլատրել է» հունական ընկույզներին ընկնել մեքենաների վրա

14:03   30 հունվարի, 2018

Մի քիչ տրամադրություն բարձրացնելը մեզ չի խանգարի։ Պարզապես ցնցող նորություն է, դրանից մեր օրը միանգամից պայծառ երանգ կստանա :))) Ֆրանկֆուրտի դատարանը «թույլատրել է» հունական ընկույզներին ընկնել մեքենաների վրա, գրում է КП» -ն՝ վկայակոչելով The Local-ը։

Ֆրանկֆուրտի բնակչուհին փորձել էր փոխհատուցում պահանջել իր հարևանից իր մեքենային պատճառված վնասի համար, սակայն դատարանը վճռել է, որ նա իր պահանջը պետք է ծառերին ներկայացնի։

Մերժելով գերմանուհու հայցը՝  գերմանական դատարանը դրանով իսկ թույլատրել է հունական ընկույզներին ընկնել մեքենաների վրա։

2013-ին ուժեղ քամու ժամանակ կնոջ մեքենայի ծածկը վնասվել էր հարևանի բակում աճող ընկուզենու պատճառով։ Նրա խոսքով՝ տղամարդը ծառին չէր հետևում, ճյուղերն այնքան էին աճել, որ հայտնվել էին կնոջ բակի տարածքում։ Կինը դատական հայց է ներկայացրել Ֆրանկֆուրտի շրջանային դատարան` պահանջելով  իրեն չորս հազար եվրոյի փոխհատուցում վճարել։ Գործը քննելուց հետո դատարանը որոշել է, որ կինն այդ պահանջները պետք է ոչ թե մարդկանց ներկայացնի, այլև ծառերին, որոնք չեն կարող պատասխանատվություն կրել «բնական փաստերի» համար։

«Ընկնող ընկույզներից բխող վտանգն ամբողջովին բացառելու համար պետք է կտրել ծառը կամ էլ այն պատել պաշտպանիչ ցանցով»,- ասվում է դատավճռում։

Հայցատուն ստիպված է ինքը վճարել դատավարության հետ կապված ծախսերը։

 



© NEWS.am STYLE