Շերը՝ Mamma Mia 2 ֆիլմի թրեյլերում

13:29   30 հունվարի, 2018

Հուլիսի 20-ին ԱՄՆ-ում թողարկվելու է ուղիղ տասը տարի առաջ մեծ հաջողություն ունեցած Mamma Mia ֆիլմի երկրորդ մասը։ Ամանդա Սայֆրեդի, Լիլի Ջեյմսի, Քրիսթին Բարանսկիի, Մերիլ Սթրիփի, Քոլին Ֆյորթի, Փիրս Բրոսնանի թիմին միանալու է նաև Շերը, որն իր Instagram-ում հրապարակել է ֆիլմի թրեյլերը։

ABBA կուլտային խմբի երգերով մյուզիքլը Դոննայի մասին է, որն արդեն հասուն տարիքում հանդիպում է իր դստեր երեք հնարավոր հայրերին: Տասը տարի անց հերոսները նորից հավաքվում են արևային հունական կղզում, որպեսզի պարզաբանեն ընտանեկան ու սիրային խճճված հարաբերությունները։ Հավերժ գեղեցիկ Դոննան հիշում է իր բուռն երիտասարդության իրադարձությունները, մինչ նրա երիտասարդ դուստրը՝ Սոֆին, պատրաստվում է մայր դառնալ։ Իսկ Սոֆիի տատիկի դերում շվեդական խմբի երգերը կատարող Շերն է։

 



© NEWS.am STYLE