Գորան Բրեգովիչը համերգ կտա Երեւանում

13:45   30 հունվարի, 2018

Գարնանից սկսված՝ Երեւանում կրկին զիլ համերգներ են սպասվում: Այսպես, ապրիլի 16-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Գորան Բրեգովիչի համերգը:

Տոմսերի արժեը 3000-30 000 դրամ է:

Գորան Բրեգովիչը բոսնիացի հայտնի երգահան եւ երաժիշտ է, որը մի շարք ֆիլմերի սաունդթրեքեր է հեղինակել, այդ թվում՝ Էմիր Կուստուրիցայի որոշ ֆիլմերի («Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ»):

Բրեգովիչի երաժշտությունը հագեցած է բալկանյան եւ գնչուական երաժշտության տարրերով: 



© NEWS.am STYLE