Մանկական պոռնագրաֆիա պահելու մեջ մեղադրվող դերասան Մարկ Սելինգն ինքնասպան է եղել

00:27   31 հունվարի, 2018

Քալիֆորնիայում մահացած են գտել «Երգչախումբ» հայտնի սերալի աստղ Մարկ Սելինգին, հաղորդում է TMZ-ը՝ պնդելով, որ դերասանն ինքնասպան է եղել։ Ավելի վաղ Սելինգն իրեն մեղավոր էր ճանաչել մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ։ Նրան սպառնում էր 4-7 տարվա ազատազրկում։

35-ամյա Սելինգի դին հայտնաբերել են ծառից կախված, իր տան մոտ՝ գետի ափին։

Ակնկալվում էր, որ դատարանը նրա գործով վճիռը հրապարակելու է այս տարվա մարտին։ Դերասանն արդեն փորձել էր ինքնասպան լինել 2017 թվականի օգոստոսին, թեպետ նրա ներկայացուցիչները հերքում էին այդ լուրը։

Սելինգը հայտնի է դարձել «Երգչախումբ» (2009-2015) հեռուստասերիալից։ Նա նաեւ նկարահանվել է «Եգիպտացորենի երեխաները 4» ֆիլմում, իսկ 2008 եւ 2010 թվականներին երկու երաժշտական ալբոմ է թողարկել։

 

 

 



© NEWS.am STYLE