Կրքոտ Ջենիֆեր Լոպեսը՝ Guess ապրանքանիշի գովազդարշավի նոր կադրերում

13:30   31 հունվարի, 2018

Անցած տարվա վերջին Guess ապրանքանիշը հայտնել էր, որ Ջեյ Լոն դարձել է ապրանքանիշի դեմքը։ Որոշ ժամանակ անց երգչուհին ու ապրանքանիշն իրենց Instagram-ներում հրապարակել են լուսանկարներ՝ ապրանքանիշի գարնանային գովազդարշավից։

Իսկ հիմա իր Instagram-ում շքեղ գովազդարշավի նոր լուսանկարնեն է հրապարակել լուսանկարիչ Տատյանա Գերուսովան, որն էլ հենց հայտնի երգչուհու ֆոտոշարքի հեղինակն է։

Լուսանկարներից մեկում 48-ամյա աստղը իտալացի մոդել Մաթեո Բոչելիի հետ է։

Մյուս կադրում աստղը կարմիր զգեստով է, որը շեշտում է նրա կանացի կազմվածքի բոլոր արժանիքները։

Հավաքածուն, որը գովազդում է Լոպեսը, վաճառքում կհայտնվի արդեն փետրվարի 1-ին։



© NEWS.am STYLE