18-ամյա Լիլի Ռոուզ Դեփը նկարահանվել է Chanel-ի գովազդում՝ նմանակելով Վանեսա Պարադիին

14:11   31 հունվարի, 2018

Լիլի Ռոուզ Դեփը շարունակում է նորաձևության աշխարհի նվաճումը՝ միաժամանակ իր ուժերը փորձելով գովազդային ոլորտում: Դերասաններ Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի դուստրը նկարահանվել է Chanel-ի Rouge Coco դիմահարդարման պարագաների գովազդում՝ այս անգամ ևս կրկնօրինակելով մոր երբեմնի մարմնավորած կերպարը: Մինչ այդ 18-ամյա մոդելը լուսանկարվել էր համարձակ ֆոտոշարքում, որտեղ, իր իսկ խոստովանութմամբ, ոգեշնչվել էր մոր՝ վաղ տարիքում կերտած կերպարներից մեկից:

Լուսանկարում, որում Լիլի Ռոուզը ճոճանակին է նստած, նրա հերոսուհին շատ նման է 1991 թվականին նկարահանված գովազդային տեսահոլովակում Վանեսա Պարադիի մարմնավորած կերպարին: Այն ժամանակ Վանեսան Chanel-ի Coco ապրանքանիշի դեմքն էր:

Ընդհանրապես երիտասարդ մոդելին հաճախ են համեմատում մոր հետ: Բացի արտաքին նմանությունից, քննադատները նշում են նաև մասնագիտական ընդհանուր որակների առկայության մասին, որն, իհակե, Ռոուզը ժառանգել է իր տաղանդավոր մորից:

Լիլի Ռոուզի մասնակցությամբ նույնպես գովազդային տեսահոլովակ է նկարահանվել, որի հեղինակը հայտնի ֆրանսիացի լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն է, ով համագործակցում է ամենահայտնի նորաձևության պարբերականների և ապրանքանիշերի հետ: Հենց նա էլ Լիլի Ռոուզի լուսանկարը հանրայնացրել է Instagram-ի իր էջում:

Արևմտյան լրատվամիջոցերը նշում են, որ գովազդային տեսահոլովակը կթողարկվի փետրվարի 22-ին:



© NEWS.am STYLE