«Քանյե Ուեսթն այլեւս ուշադրություն չի՞ դարձնում քեզ». հեռուստահաղորդավարուհի Վենդի Ուիլյամսը՝ Քիմ Քարդաշյանի մերկ լուսանկարների մասին

10:13   31 հունվարի, 2018

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Վենդի Ուիլյամսն իր շոուի ժամանակ քննարկել է Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները։

Հիշեցնենք, որ 37-ամյա հեռուստաաստղի մերկ լուսանկարները արդեն երկու օր է՝ համացանցում փոթորիկ են առաջացրել։ Հայուհու աֆրիկյան վարսերը սոցցանցերում նոր սկանդալի առիթ են դարձել։ 37-ամյա հայուհին իր Snapchat-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է երկար մազերը մանր հյուսերի վերածել։ Քիմի հետնորդները անարգանք են նկատել աֆրոամերիկացիների մշակույթի նկատմամբ։

 

Իսկ Քիմը այդ արձագանքը երեսպաշտություն ու հիմարություն է անվանել ու իսկապես անհեթեթ մեկնաբանություններին ի պատասխան՝ սադրիչ ու շատ սեքսուալ լուսանկարներ նոր շարք է հրապարակել իր Instagram-ում։

Այդ ամենը ավելի է բորբոքել կրքերը հայուհու շուրջ, իսկ Վենդի Ուիլյամսն իր շոուի ժամանակ ասել է․

«Քի՛մ, Քանյե Ուեսթն այլևս քեզ վրա ուշադրություն չի՞ դարձնում։ Դու ցուցադրում ես քո մերկ լուսանկարները, որպեսզի նորից գրավես նրա ուշադրությո՞ւնը։ Քանյեն քեզ հետ դատարկ բաների մասին է խոսում, ու դու նրան այլևս հետաքրքիր չես։ Ակնհայտ է, որ դու հուսահատված ես։ Դրա համար էլ լուսանկարներ ես հրապարակում։ Շատերը կարծում էին, թե դառնալով մայր, դու կդադարես նման լուսանկարներ հրապարակել։ Բայց դու մշտապես ուշադրություն ես պահանջում քո նկատմամբ։ Դու առանց այդ էլ ավելի շատ փող ես վաստակում, քան Քանյեն, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի անընդհատ ցուցադրել քո մերկ մարմինը»,- ասել է Վենդին։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE