Համացանցում է հայտնվել Դմիտրի Մալիկովի՝ փոխնակ մորից ծնված որդու առաջին լուսանկարը

12:32   31 հունվարի, 2018

Հանգստյան օրերին հայտնի է դարձել, որ երգիչ Դմիտրի Մալիկովը երկրորդ անգամ է հայր դարձել։ 47-ամյա երաժիշտի ու նրանից յոթ տարով մեծ կնոջ որդին լույս աշխարհ է եկել Սանկտ Պետերբուրգի էլիտար կլինիկայում։ Երեխան ծնվել է հունվարի 24-ին՝ փոխնակ մորից։

Ելենա  ու Ստեֆանիա Մալիկովաներն Instagram-ում հրապարակել են իրենց ընտանիքի նոր անդամի առաջին լուսանկարը։

 Գրառման մեջ Ելենա Մալիկովան նաև շարադրել է ընտանիքի մասին իր մտքերը։

«Ես ընտանիքում միակ երեխան էի։ Սիրված, խելացի, գեղեցիկ, բայց միակ։ Երբ 20 տարեկան դարձա, մայրս անսպասելիորեն մահացավ, հետո՝ հայրս։ Այս սարսափելի վիճակից ինձ փրկեց իմ դուստր Օլյան, որն այն ժամանակ դեռ շատ փոքր էր։ Փրկեց հենց միայն նրանով, որ կար։ Իսկ որոշ ժամանակ անց իմ կյանքը կտրուկ փոխվեց՝ ես հանդիպեցի Դիմային, նրա շնորհիվ ձեռք բերեցի հրասքանչ ընտանիք՝ նա, նրա ծնողները, քույրը, տատիկը, մորաքույրները, զարմիկը, մեր հիասքանչ դուստրն ու որդին․․․ Ընտանիքը ասես թիմ լինի, որտեղ մեկը բոլորի համար է ու բոլորը՝ մեկի։ Ու որքան շատ լինեն երիտասարդ խաղացողները՝ այդքան ուժեղ է լինում թիմը»,- գրել է Դմիտրի Մալիկովի կինը։

 



© NEWS.am STYLE