«Երբ այցելում եմ հայ-ադրբեջանական սահման, որեւէ մեկը չի նկատում, փոխարենը՝ նկատում են, երբ բացում եմ ոտքերս». Եվա Ռիվաս

11:05   31 հունվարի, 2018

Եվա Ռիվասը վրդովված է, որ լրատվամիջոցները տարածել են «Մի գնա» երգի իր կատարումը։ Երգչուհին Instagram-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ իր «կարեւոր» գործերը որեւէ մեկը չի նկատում.

«Երբ ես կարեւոր գործեր եմ անում, օրինակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային զորամասեր այցելություններ, մագլցում եմ խրամատներով, որպեսզի շփվեմ զինվորների հետ, հիվանդանոցներում այցելում եմ քաղցկեղով հիվանդ երեխաներին եւ այլն... Դա որեւէ մեկը չի նկատում, փոխարենը՝ իմ լողազգեստով լուսանկարները, ելույթները, որոնց ժամանակ երգում եմ ներքնազգեստով եւ բացում եմ ոտքերս, առանց դիմահարդարման լուսանկարներս, այդ ամենը արագ տարածվում են համացանցում»,- գրել է Ռիվասը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ.

«Գիտեք, ես սիրում եմ Ռուսաստանը: Իսկապես, իմ մեջ սեր կա այս երկրի նկատմամբ, բայց ես ՀԱՄՈԶՎԱԾ եմ, որ դա ընդամենը երկու պատճառով է՝ 1. ես այստեղ եմ ծնվել, 2. ես սիրում եմ Պուտինին (իր բնավորության եւ հզորության համար): Բայց իմ ցանկությունն այստեղից թռնելու ավելի մեծ է, քան այդ «սերը»,-գրել էր Եվան՝ ընդգծելով, որ ամեն անգամ Ռուսաստան վերադառնալն իրեն վատ տրամադրություն, դեպրեսիա եւ տխրություն է պատճառում:

Լուսանկարները վերցված են Եվա Ռիվասի Instagram-ից



© NEWS.am STYLE