«Дом 2»-ի աստղ Իոսիֆ Օգանեսյանը Հայաստան է ժամանել՝ հայ հարսնացուի հետ ծանոթանալու

11:46   31 հունվարի, 2018

«Дом 2» հեռուստանախագծի աստղ Իոսիֆ Օգանեսյանը Հայաստան է ժամանել, որպեսզի ծանոթանա հարսնացուի հետ, որին երիտասարդի համար ընտրել են նրա ծնողները, մինչ նրանց որդին փորձում էր սիրային հարաբերությունները կառուցել ռուսական ТНТ հեռուստաալիքի նախագծում, գրում է Dni24-ը։

«Ես որոշեցի, որ ելքը մեկն է՝ հեռանալ նախագծից ու մեկնել տուն՝ հանգստանալու, ծանոթանալու այն աղջկա հետ, որին ինձ համար գտել են ծնողներս»,- գրել է Instagram-ում Իոսիֆը։

Ընդ որում՝ Իոսիֆը միանգամից չի հանգել այս որոշմանը։ Նրան երկար համոզում էին ու վստահեցնում, որ այդ աղջիկը գեղեցիկ է ու խելացի, հետևաբար՝ նա շատ երջանիկ կլինի։ Երիտասարդը, բնականաբար, միանգամից չէր հավատացել իր ծնողներին, սակայն որոշել է անձամբ հանդիպել այդ աղջկան ու համոզվել։ Չնայած Օգանեսյանը քիչ հավանական է համարում, որ կամուսնանա նրա հետ։

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ Իոսիֆ Օգանեսյանը, ոըը վերջերս բաժանվել է արդեն նախկին ընկերուհի Ալեքսանդրա Չերնոյից, չէր կարողացել սեքսով զբաղվել իր նոր ընկերուհու՝ օրենբուրգցի գեղեցկուհի 23-ամյա Դարյա Լիմարի հետ։

 



© NEWS.am STYLE