Քիմ Քարդաշյանի կերպարով Փերիս Հիլթոնն ու այլ մոդելներ՝ Քանյե Ուեսթի նոր հավաքածուի կրեատիվ գովազդարշավում

12:01   31 հունվարի, 2018

Այ սա արդեն սուպերմարկետինգային քայլ է։ Քանյե Ուեսթը պարզապես հանճար է։ Բոլորովին վերջերս ավարտվեց փարիզյան Նորաձեւության շաբաթը, ու ձեզնից ո՞վ է որևէ բան հիշում դրա մասին։ Իզուր չէ, որ Քանյե Ուեսթը բազմիցս հայտնել է, որ Նորաձեւության շաբաթվա կոնցեպտը, հենց բուն նորաձևության կոնցեպտը արդեն սպառել է իրեն, ու որ իր նման նորարարներն են որոշելու այդ ոլորտի ապագան։ Ու նա իրավացի է։ Հայտնի է, որ Քարդաշյան- Ջեներ գերդաստանը, իսկ Քիմը՝ փաստացի միշտ, հանրությանը ներկայանում են Քանյեի արտադրանքով։ Ու դրանից լավ գովազդ ու փողոցից կամ գործնական հանդիպումներից ավելի լավ պոդիում, իհարկե, հնարավոր չէ գտնել։

Քանյեն այսօր թողարկել է իր նոր արտադրանքը՝ YEEZY SEASON 6 հավաքածուն, իսկ որպես պոդիում ընտրել է Լոս Անջելեսի փողոցները (այնտեղ, որտեղ Քիմը հաճախ է հայտնվում պապարացիների տեսադաշտում)։ Ընդ որում՝ Քանյեի հավաքածուն ներկայացրել են այնպիսի մոդելներ, որոնք հայտնի չեն լայն հանրությանը (բացառությամբ Փերիս Հիլթոնի), իսկ մամուլի դերը կատարել է Instagram-ը, որտեղ հենց այդ աղջիկներն էլ հրապարակել են իրենց լուսանկարները։

Թե ինչ է այս պահին կատարվում Քիմի Twitter--ում ՝ պարզապես հնարավոր չէ նկարագրել։

Օգտատերերը կատակում են, որ «Քանյեն Նորաձևության շաբաթվա կարիք չունի, իսկ Նորաձևության շաբաթները Քանյեի կարիքն ունեն»։



© NEWS.am STYLE