Լիլիթ Կարապետյանն օգնություն է խնդրում իր երկրպագուներից

15:39   31 հունվարի, 2018

Լիլիթ Կարապետյանն օգնություն է խնդրում իր երկրպագուներից։ Երգչուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Սիրելիներս, նոր երգ պիտի պատրաստեմ։ Ասեք, խնդրեմ, դանդա՞ղ լինի, թե՞ պարային։ Ձեր կարծիքն ինձ համար շատ կարևոր է»։

Նշենք, որ 42-ամյա երգչուհին վերջին շրջանում գիրացել է։  Սոցցանցերում հրապարակած նոր լուսանկարում Լիլիթը կեցվածք է ընդունել կապույտ թավշյա զգեստով, որն ընդգծել է նրա մարմինը։

«Եվ այս նկարն ունենալու համար 15 անգամ բարձրացա եւ իջա»,- լուսանկարին կից գրել է Լիլիթը:

Լուսանկարները՝ Լիլիթ Կարապետյանի Instagram-ի



© NEWS.am STYLE