«Ես 20 000 ընկերուհի ունեմ». Ջասթին Թիմբերլեյքը նշում է 37-ամյակը

16:40   31 հունվարի, 2018

Այսօր` հունվարի 31-ին, ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը նշում է ծննդյան 37-րդ ամյակը:

Ջասթինը երգարվեստում հայտնի դարձավ որպես ‘N Sync. խմբի անդամ: Ավելի ուշ երգիչը սկսեց սոլո կարիերա եւ նվաճեց երաժշտական բոլոր հնարավոր բարձունքները:

Երգիչը մի շարք մրցանակների դափնեկիր է. 4 անգամ արժանացել է «Էմմի» եւ 9 անգամ` «Գրեմմի» մրցանակների:

Ջասթինը նաեւ նկարահանվում է ֆիլմերում: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են` «Ժամանակը», «Ընկերներ` հանուն շահի», «Շատ վատ ուսուցչուհին», «Նրանք փոխվել են տեղերով» եւ այլն, իսկ վերջերս նա հնչունավորեց սիրված տրոլլ Բրանչին՝ «Տրոլլները» մուլտֆիլմում:

Ներկայացնում ենք Ջասթին Թիմբերլեյքի ամենահայտնի արտահայտություններից մի քանիսը.

«Միայնակ լինելու գլխավոր առավելությունն այն է, որ դու ստիպված չես լինում խոսել ինչ-որ մեկի հետ եւ անում ես այն, ինչ ցանկանում ես»:

«Որքան ժամանակ անցնի, այնքան ավելի պարզ մարդիկ կտեսնեն, թե ով եմ ես»:

«Բամբասանքը կոչվում է բամբասանք հենց այն պատճառով, որ այն ճշմարիտ չէ»:

«Ամեն անգամ նոր նախագիծ անելիս նոր բան ես սովորում»:

«Աշխարհում ամենաձանձրալի բանը լռությունն է»:

«Ես հավատում եմ, որ մտքի ուժով մարդիկ կարող են նաեւ իրերը շարժել»:

«Կար ժամանակ, երբ կարծում էի, թե Բեթմենն եմ»:

«Ուզում եմ հավատալ, որ իմ ստեղծած բոլոր երգերը լավագույնս ներկայացնում են ինձ»:

«Ես շնորհակալ եմ, որ անում եմ այն, ինչ սիրում եմ: Ինձ օրհնված եմ զգում»:

«Ես ամբողջ աշխարհում 20 000 ընկերուհի ունեմ»:

Լուսանկարները՝ Grammy.com, GQ.com, Tvgcdn.net



© NEWS.am STYLE