Էնրիկե Իգլեսիասի մայրը պատմել է որդու եւ Աննա Կուրնիկովայի երեխաների մասին

15:21   31 հունվարի, 2018

Անցած տարվա դեկտեմբերին 42-ամյա Էնրիկե Իգլեսիասն ու 36-ամյա Աննա Կուրնիկովան առաջին անգամ ծնող են դարձել։ Աստղերը երկվորյակ են ունեցել՝ տղա ու աղջիկ, որոնց անվանել են Նիկոլաս ու Լյուսի։ Նրանք դեռ հանրությանը չեն ներկայացել իրենց երեխաների հետ ու մամուլի հետ նույնպես այս թեմայի շուրջ չեն հաղորդակցվել։

Իսկ, ահա, Էնրիկեի մայրը, քույրն ու եղբայրն օրերս իսպանական Hola պարբերականին պատմել են երկվորյակների մասին։

«Էնրիկեն անհավանական երջանիկ է։ Սքանչելի երեխաներ են, այնքան արագ են մեծանում։ Աննան հրաշալի մայր է։ Հղիությունը նորմալ է ընթացել, ոչ մի անկողնային ռեժիմ։ Աննան թաքնվելու կարիք չի ունեցել՝ նա ապրում էր իր սովորական ընտանեկան կյանքով։ Հիմա նա ամեն ինչ հոյակապ հասցնում է»,- հայտնել է Իզաբել Փրեյսլերը՝ Էնրիկեի մայրը։

Երգչի քույրը՝ Թամարա Ֆալկո Փրեյսլերը, իր հերթին հայտնել է

«Լյուսին նման է Աննային՝ երկնագույն աչքերով շիկահեր աղջնակ, իսկ Նիկոն Էնրիկեին է նման, նրա նման թուխ է»։

«Եղբայրս պարզապես հրաշալի հայր կլինի»,- նշում է Էնրիկեի եղբայրը՝ Խուլիո Իգլեսիաս կրտսերը։

 

Լուսանկարները՝ Instagram, turitmo.com



© NEWS.am STYLE