Երկվորյակ մոդելները մերկացել են փողոցում՝ Քանյե Ուեսթի նոր հավաքածուի ցուցադրության համար

16:04   31 հունվարի, 2018

Քանյե Ուեսթը, գրողը տանի, հանճար է։ Նման մարքեթինգային քայլ, ինչպիսին ռեփերն է արել իր YEEZY SEASON 6 նոր հավաքածուի համար, դեռ ոչ ոք չէր արել։

Մենք արդեն գրել ենք, որ Քանյեն այսօր ներկայացրել է իր նոր հավաքածուն՝ YEEZY SEASON 6-ը, որի համար որպես պոդիում ընտրել էր Լոս Անջելեսի փողոցները (այնտեղ, որտեղ Քիմը հիմնականում հայտնվում է պապարացիների տեսադաշտում ), մոդելների դերում հանրությանը ոչ այնքան հայտնի աղջիկներ էին (Փերիս Հիլթոնից բացի), իսկ լրատվամիջոցների դերում՝ Instagram-ը, որտեղ հենց աղջիկներն էին հրապարակել իրենց լուսանկարները։

Քանյեի հետ աշխատելեն Քայլի Ջեների լավագույն ընկերուհիները՝ Ջորդան Վուդսը, Ամինա Բլյուն, Սամի Միրոն, Էբիգեյլ Ռեչֆորդը, Քրիսթենտ Նոել Քրոուլին։

Բայց իսկական ռումբ է դարձել երկվորյակ մոդելներ Շենոն ու Շենեդ Քլերմոնթների ֆոտոսեթը։ Աղջիկները հայտնվել են Ուեսթի նոր հավաքածուի կոշիկներով։ Բայց՝ լրիվ մերկ․․․

 



© NEWS.am STYLE