«Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործ» Ջերեմի Միքսը նկարահանվելու է Օլգա Բուզովայի տեսահոլովակում

16:21   31 հունվարի, 2018

«Աշխարհի ամենագեղեցիկ հանցագործ» Ջերեմի Միքսը նկարահանվելու է Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ 32-ամյա տղան Մոսկվա է ժամանել չորեքշաբթի: Հունվարի 31-ին նա արդեն պետք է նկարահանման հարթակում լինի։ Ամերիկացին, որին արդեն բազմիցս պատկերել են նորաձև ամսագրերի շապիկներին, մտադիր է նկարահանվել Բուզովայի Wifi երգի տեսահոլովակում, գրում է Life.ru-ն։

Հիշեցնենք, որ Ջերեմի Միքսը 2014-ին դարձել է համացանցի աստղ, հատկապես՝ աղջիկների շրջանում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա լուսանկարները հրապարակել են քալիֆորնիական Ստոկտոն քաղաքի ոստիկանության ֆեյսբուքյան էջում։ Տղային ձերբակալել էին զենքի ապօրինի պահման համար։

Սոցցանցում իրավախախտի լուսանկարի հրապարակումից հետո այն ավելի քան 96 հազար հավանում ու 24 հազար վերահրապարակում է հավաքել։ Տղամարդուն նկատել են մոդելային գործակալություններն ու բանտից դուրս գալուց անմիջապես հետո աշխատանք առաջարկել։ Հիմա Միքսը շատ պահանջված է ու մեծ գումարներ է վաստակում։

 



© NEWS.am STYLE