«Մարդ պետք է մաքրի իր տարածքն ավելորդ մարդկանցից». Նազենի Հովհաննիսյանին չի հաջողվել վերականգնել Instagram-ի իր հաշիվը

18:36   31 հունվարի, 2018

Նազենի Հովհաննիսյանին չի հաջողվել վերականգնել Instagram-ի իր հաշիվը, որը մի քանի օր առաջ կոտրել էին ցանցահենները։

Դերասանուհին նախկին հաշվում 200 հազարից ավելի հետեւորդ ուներ։ Հիմա Նազենին նոր էջ է բացել Instagram-ում եւ գրել հետեւյալը.

«Մարդ երբեմն պիտի «մաքրի» իր տարածքն ավելորդ մարդկանցից կամ գործերից, որպեսզի առաջացած նոր ու մաքուր տարածքը լցվի սիրով, նոր նախագծերով ու նոր հետաքրքրություններով։ ))))) Ու հետ չնայի!»։

Հիշեցնենք, որ մինչ այս Նազենի Հովհաննիսյանը Facebook-ում գրել էր.

«Ես շնորհակալ եմ իմ Երկրին, որովհետև անընդհատ անհարմար կացության մեջ դնելով իր քաղաքացուն, նա սովորեցնում է մտածել, գործել ամեն վայրկյան ու չհանգստանալ, թե արդեն հասել ես ինչ-որ բանի։ Ես շնորհակալ եմ իմ Երկրի քաղաքացուն՝ հանդիսատեսին, ով հաճախ իր անշնորհակալությամբ դրդում է քեզ անել ավելին, քան նույնիսկ կարող էիր պատկերացնել, հետևաբար՝ ԱՃԵԼՈՒ պարարտ հող ստեղծելով։ Ես շնորհակալ եմ իմ առջև Դռներ փակողներին, որովհետև նրանց շնորհիվ է, որ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ ԵՍ ԳՏՆՈՒՄ, իսկ փակուղուց դուրս գալու ուղին գտած մարդն էլ երբեք չի խեղճանա, մանրանա, ու չարանա»։ 



© NEWS.am STYLE