Անջելինա Ջոլին Բրյուսելում այցելել է ՆԱՏՕ-ի գրասենյակ

18:02   31 հունվարի, 2018

Անջելինա Ջոլին Փարիզ է ժամանել, որտեղ հանդիպել է Բրիջիթ Մակրոնի հետ։ 42-ամյա դերասանուհին, որը ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք, որպեսզի մասնակցի Guerlain ապրանքանիշի գովազդարշավին, հանդիպել է Ֆրանսիայի նախագահի կնոջ հետ, նաև քաղաքում զբոսնել երեխաների հետ։

Այս հանդիպումից հետո էնջին ուղեւորվել է Բրյուսել եւ այցելել ՆԱՏՕ-ի գրասենյակ։

Այստեղ դերասանուհին զրուցել է ռազմական տարածքներում կանանց նկատմամբ բռնության մասին։

ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Ջոլին հանդիպման է գնացել տոտալ սեւ լուքով։

Անջելինա Ջոլիին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AFP, Getty Images, REX, Shutterstock



© NEWS.am STYLE