Ինչու տղամարդը բաց չի թողնում ձեզ, անգամ եթե չի սիրում

23:11   31 հունվարի, 2018

Խորհելով այն մասին՝ արժե արդյոք շարունակել ապրել մի տղամարդու կողքին, ով իրեն չի սիրում, թե ժամանակն  է հրաժեշտ տալ նրան, կինը սփոփվում է այն մտքից, որ եթե տղամարքը չի լքում իրեն, ուրեմն, այնուամենայնիվ, սիրում է: Հազվադեպ այդպես էլ լինում է: Սակայն հիմնականում այդպես մտածելով՝ կինն ինքնախաբեությամբ է զբաղվում: Նման իրավիճաներում տղամարդուն կնոջ կողքին ոչ թե սերն է պահում, այլ հարմարավետությունը: Այդ կնոջ կողքին լինելը այնքան հարմարավետ է տղամադու համար, որ նա ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել դրանից: Եվ ինչու հրաժարվի: Որքան հաճախ ենք մենք հանդիպում կանանց, ովքեր մոր նման հոգ են տանում իրենց ամուսինների կամ զուգընկերոջ մասին՝ մաքրում են տունը, սնունդ պատրաստում նրա համար և կերակրում, ամուսնու համար գնումներ կատարում, լվանում և արդուկում հագուստը: Բայց դա չի խանգարում, որպեսզի ամուսինն արհամարհանքով վերաբերվի կնոջը, ծաղրի նրա մտավոր, հոգևոր կարողությունները: Եվ ամեն անգամ նման դեպքերում, երբ կինը հերթական հեռանալու քայլն է ձեռնարկում, ամուսինը կամ զուգընկերը խոչընդոտում է դրան՝ ասելով, թե ուզում է կինն իր կողքին մնա: Եվ հերթական անգամ կինը խաբում է ինքն իրեն, փաստարկներ գտնում, թե տղամարդը սիրում է իրեն, եթե չի ուզում բաց թողնել: Հավատացեք, եթե նա իսկապես ձեզ սիրեր, ապա ձեզ հետ այդպես չէր վարվի՝ ցավ և տառապանք չէր պատճառի և սթրեսների առիթներ չէր ստեղծի:

Սերը նման հարաբերությունների հետ որևէ կապ չունի, եթե դուք հայտնվել եք նման իրավիճակում, ապա անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ և մի վախեցեք թերի, անորոշ և վաղուց երջանկություն չպարգևող հարաբերություննեըը խզելուց ու մենակ մնալուց: Դրանից ավելի սարսափելի է ձեր վիճակը: Վստահեք ձեր ներքին զգացողությանը, որը երբեք չի խաբի:

Իսկ եթե չեք կարողանում ձերբազատվել տվյալ տղամարդու հետ հարաբերություններից, հետևեք մեր խորհուրդներին:

Ընդունեք, որ դուք և ձեր զուգընկերը տարբեր օպերացիոն համակագերով եք աշխատում: Դուք երազում եք փոխադարձ զգացմունքների, հավատարմության, նվիրվածության, երկարատև հարաբերությունների մասին, իսկ նա դա ցանկանում է միայն այն ժամանակ, երբ դուք լքում եք իրեն: Իսկ երբ վերադառնում եք և նրան առաջարկում ձեր սերը, նա մտածում է, թե դուք սահմանափակում եք իր ազատությունը, խուճապի մեջ է ընկնում և ամեն գնով փորձում է փլուզել ձեր հարաբերությունները՝ արհամարհելով ու քննադատելով ձեզ ու ձեր արարքները, ոչնչով չօգնելով ձեզ, դավաճանելով: Այնպես որ, վստահ եղեք, եթե նա ձեր հարաբերություններից ինչ-որ բան ակնկալում է, ապա դա ամբողջովին տարբերվում է ձեր սպասելիքներից:

Հիշեք, վստահությունը հենց այնպես և միանգամից չի առաջանում, այն հարկավոր է շահել: Այնպես որ, եթե որոշել եք տղամարդուն երկրորդ հնարավորություն տալ, քանի որ նա ներողություն է խնդրել ձեզնից և խոստացել փոխել իր վերաբերմունքը, մի շտապեք և անմիջապես մի նետվեք նրա գիրկը: Ավելի լավ է մի պահ դադար տալ և կողքից հետևել ձեր տղամարդուն, համոզվել, որ նա իրոք իր խոսքի տերն է լինելու:

Հիշեք, դուք ֆիլմի հերոսուհի չեք: Միայն ֆիլմերում է հերոսը գիտակցում իր սխալը և վերադառնալով սիրեցյալի մոտ՝ նրան ռոմանտիկ և վառ ապագա պարգևում: Բայց իրականությունը հեռու է հեքիաթից, և կյանքում իրադարձությունները բոլորովին այլ կերպ են զարգանում, մարդիկ այլ կերպ են իրենց դրսևորում: Անպես որ, հետևություններ և վերլուծություններ անելիս՝ աշխատեք չտրվել ռոմանտիկ կինոֆիլմերից մնացած տպավորություններին:

Վստահեք նրա գործերին, այլ ոչ թե խոսքերին

Երբ հերթական դավաճանությունից և բաժանումից հետո տղամարդը ծնկաչոք և կոտրված սրտով ձեզ մոտ է գալիս, նա պատրաստ է ասել այն ամենը, ինչ հաճո է ձեր ականջներին, միայն թե դուք վերադառնաք: Թեև այդ պահին ինքն էլ է հավատում իր ասածներին, հենց այդ պատճառով էլ նրա խոսքերն այդքան համոզիչ են հնչում: Բայց խոսքերը ոչինչ են: Աշխատեք նրան դատել իր արարքներով և նրա մասին կարծիք կազմել՝ ըստ գործերի:

Մի արդարացրեք նրա վատ արարքները և դրանց համար ձեզ մի մեղադրեք: Սովորաբար այն կանայք, ովքեր ձգտում են բարդույթներով և լիարժեք հարաբերություններց խուսափող տղամարդկանց կողքին լինել, ինքնաքննադատման հակում ունեն: Դա մեծ մասամբ մանկական ձեռբերում է: Փոքրերին միշտ սովորեցնում են, որ նրանք պատասխանատու են իրենց արարքների համար և ամեն լավը կամ վատը, որ կատարվում է կյանքում, իրենց արժանիքների կամ թույլ տված սխալներ շնորհիվ է: Եվ եթե կնոջ մանկությունն այնքան էլ խաղաղ չի եղել, մասնավորապես ընտանիքում վեճեր, տարաճայնություններ ու կռիվներ են եղել, այդ կինը նման բարդույթ է ունենում՝ ամեն ինչում իրեն մեղադրելու: Իսկ դա կնոջը խոցելի է դարձնում եսասերների, հարաբերություններից փախչողների, հարբեցողների, հոգեկան անհավասարակշիռ տղամարդկանց կողմից: Ի վերջո հասկացեք, որ նման տղամարդու զզվելի բնավորության և վարքի համար դուք որևէ պատասխանատվություն չեք կրում, դա իր խաչն է, ոչ թե ձեր:

Հոգացեք ինքներդ ձեր մասին

Երբ տղամարդը ծնկաչոք կնոջ մոտ է գալիս և պաղատում վերադառնալ՝ ասելով, թե առանց նրա չի կարողանում ապրել, առաջին ցանկությունը այդ տղամարդու գիրկն ընկնելն է, նրան սփոփելը: Բայց արժե այդ պահին նրա մասին հոգալուց առաջ մտածել սեփական կարիքների ու ցանկությունների մասին: Արժե արդյոք նրա պատճառով բաց թողնել այն նոր հնարավորությունները, որոնք կյանքը դեռ կարող է ընձեռել ձեզ:

 

 

Աղբյուրը և լուսանկարները՝ Creu.ru



© NEWS.am STYLE