Մեծանուն մարդիկ՝ սիրո մասին

22:12   1 փետրվարի, 2018

Ինչ են մտածում մեծանուն մարդիկ սիրո մասին։

«Սերն անգամ աստվածներին է ցավ պատճառում» (Պետրոնիուս)

«Կյանքում պետք է սեր լինի. մեր կյանքի մեծ սերն անտեղի հուսահատության նոպաների արդարացումն է» (Ալբեր Կամյու)

«Սերը անգին պարգեւ է։ Դա միակ բանն է, որը մենք կարող ենք նվիրել, բայց միեւնույնն է, այն նաեւ մեզ կմնա» (Լ.Ն. Տոլստոյ)

«Ցանկացած մարդ արարածի ամենամեծ նպատակը սիրո զգացումն է։ Սերը ոչ թե ուրիշի, այլ հենց մեր մեջ է։ Եվ այդ սերն արթնացնելու համար, պետք է հենց այդ ուրիշը։ Տիեզերքն իմաստավորվում է այն դեպքում, եթե մենք ինչ-որ մեկի հետ կիսում ենք մեր սերը» (Պաուլո Կոելիո)

«Սերը մեր գոյության սկիզբն ու վերջն է։ Առանց սիրո կյանք չկա։ Ուստի սերն այն է, ինչի առաջ խոնարհվում են իմաստունները» (Կոնֆուցիոս)  

«Սիրել, նշանակում է տեսնել մարդուն այնպիսին, ինչպիսին ստեղծել է նրան Աստված» (Ֆ.Մ. Դոստոեւսկի)

Խանդի մեջ ավելի մեծ եսասիրություն կա, քան սեր՝ ուրիշի հանդեպ» (Լարոշֆուկո)

Բաժանումը սիրո համար նույնն է, ինչպես քամին՝ կրակի. թույլին այն մարում է, իսկ ուժեղին՝ բորբոքում» (Ռոժե դե Բյուսի- Ռաբյուտեն)

Աշխարհում ավելի լավ տեսարան չկա, քան սիրելիի դեմքը, իսկ ավելի լավ երաժշտություն չկա, քան սիրելիի ձայնը» (Ժ. Լաբրյուեր)

«Կինը ստեղծվել է, որ նրան սիրեն, ոչ թե հասկանան» (Օ. Ուայլդ)

Սերը մահից եւ մահվան վախից ավելի ուժեղ է։ Միայն սիրով է պահպանվում եւ շարժվում կյանքը» (Ի.Ս. Տուրգենեւ)

«Հարգանքը սահմաններ ունի, իսկ սերը՝ ոչ» (Մ. Լերմոնտով)

«Ամուսնական սերը, որն անցնում է հազարավոր պատահականությունների միջով, ամենագեղեցիկ հրաշքն է՝ չնայած ամենավիրավորականն է» (Ֆրանսուա Մորիակ)

«Սերը անհաղթահարելի ցանկալի լինելու անհաղթահարելի ցանկությունն է» (Ռոբերտ Ֆրոսթ)

«Սիրո վերքերը միշտ չէ, որ սպանում են, բայց երբեք չեն սպիանում» (Ջ. Բայրոն)

«Դժվար է բուժել այն սերը, որն առաջին հայացքից է բռնկվել» (Ժ. Լաբրյուեր)

Աղբյուր՝ Creu



© NEWS.am STYLE