Հինգ հարց, որոնք արժե տալ տղամարդուն առաջին ժամադրության ժամանակ

14:07   2 փետրվարի, 2018

1. Էրուդիցիա. Հետաքրքրվեք, թե ինչ գիրք կամ վեբ ռեսուրս է նրան դուր գալիս: Համաձայնեք, որ տղամարդուն բնութագրող կարեւոր բաներից մեկը կարդալու նկատմամբ նրա սերն է:

2. Կենսակերպ. Հարցրեք տղամարդուն նրա վերջին ճամփորդության մասին: Եթե նա սկսի ոգեւորված պատմել ուղեւորության բոլոր մանրամասները, ուրեմն տղամարդը կրքոտ ու բազմաշերտ խառնվածք ունի:

3. Մանկություն. Ձեզ հաջողվե՞լ է զրուցել նրա մանկական երազանքների մասին: Հրաշալի է: Մանկական հիշողությունները կարող են շատ բան բացահայտել ձեր զրուցակցի ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի մասին՝ պատմել, թե ինչի մասին էր նա երազում, երբ դեռ մանուկ էր, ու այդ երազանքներից քանիսն է նրան հաջողվել կյանքի կոչել:

4. Կանայք. Փորձեք պարզել, թե ձեր զրուցակցին ինչն է զայրացնում կանանց վարքագծում: Գուցե ձեր բախտը կբերի, ու նա ձեզ պատահաբար կպատմի նաեւ իր նախորդ ընկերուհուց կամ կնոջից բաժանվելու պատճառը:

5. Խմիչք. Հարցրեք, թե ինչ ոգելից խմիչք է նա նախընտրում: Գուցե նրան ուժեղ վիսկի է դուր գալիս, կամ գուցե՝ մեղմ, սպիտակ գինի ... Համարվում է, որ խմիչքի հարցում տղամարդկանց նախասիրությունները համընկնում են նրանց խառնվածքին:

Աղբյուր՝ Liza



© NEWS.am STYLE