Միայնակ Քայլի Ջեները հեռացել է իր առանձնատնից ու մինչև ծննդաբերություն ապրելու է մոր հետ

10:08   1 փետրվարի, 2018

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները հղի է ու առաջիկա երկու շաբաթվա ընթացքում երեխա է ունենալու։ Սակայն արդեն հիմա երեխայի հայրը՝ ռեփեր Թրևիս Սքոթը այլևս չի շփվում հեռուստաաստղի հետ։

Քայլին մենակ է մնացել իր առանձնատանը, դրա համար էլ որոշել է տեղափոխվել մոր՝ Քրիս Ջեների տուն։

«Թրևիսը զբաղված է իր կարիերայով, նրան ամուսնությունը չի հետաքրքրում։ Նրանց ամուսնանալու մտադրություն չունեն։ Քայլին նրանից օգնություն չի ակնկալում, նա իր ընտանիքից է միայն օգնություն սպասում ու իրեն պաշտպանված է զգում, քանի որ ամբողջ գերդաստանը նրան աջակցում է հիմա»,- հայտնել է People պարբերականի աղբյուրը։

Հիշեցնենք, որ Քայլի Ջեններին վերջերս տեսել էին՝ այս տարվա մեջ առաջին անգամ։ Ավելի ճիշտ՝ պապարացիները ոչ մի կերպ չեն կարողացել լուսանկարել Քիմ Քարդաշյանի քրոջը անցած տարվա սեպտեմբերից, այն պահից, երբ հայտնի է դարձել 20-ամյա աղջկա հղիության մասին։

Ու պատահական չէ, որ լուսանկարի վրա պատկերված էր նաև Քայլիի ընկերուհին՝ Ջորդան Վուդսը։ TMZ-ը գրում է, որ Քայլին պատրաստվում է ծննդաբերությանը Լամազի մեթոդով (ծննդաբերությանը պատրաստվելու տեխնիկան)։ Ընդ որում դասընթացները առցանց են ու այդ ամբողջ ընթացքում նրա կողքին էր գտնվում Ջորդանը։

Լուսանկարները՝ Getty, Instagram,Celebrity homephotos



© NEWS.am STYLE