Ջեսիկա Ալբան կրտսեր որդու հետ հուզիչ լուսանկար է հրապարակել

17:08   1 փետրվարի, 2018

Ջեսիկա Ալբան հրապարակել է կրտսեր որդու հետ հուզիչ լուսանկար։ 36-ամյա դերասանուհին իր Instagram -ում հրապարակել է փոքրիկ Հեյես Ալբա Ուորենի լուսանկարը, որը երեկ մեկ ամսական է դարձել։

«Բոլոր օրերն իմ Հեյեսի հետ եմ անցկացնում։ Հանգստանում ենք՝ դիտելով «Գրեյս ու Ֆրենկի» սերիալը։ Ես արդեն չորրորդ եթերաշրջանին եմ հասել ու չեմ ուզում, որ սերիալն ավարտվի»,- մակագրել է լուսանկարը Ջեսիկան ու ցույց տվել փոքրիկին, որը խաղաղ քնած է նրա գրկին։

Հիշեցնենք, որ Ալբայի ու 39-ամյա Քեշ Ուորենի որդին ծնվել է Ամանորի նախօրեին։ Այս երեխան երրորդն է դերասանուհու ու պրոդյուսերի ընտանիքում, որոնք դաստիարակում են նաև իննամյա Օնորին ու վեցամյա Հեւենին։

 



© NEWS.am STYLE