Քիմ ու Քորթնի Քարդաշյաններն իրենց դժգոհությունն են հայտնել խանութներում գլյուտեն չպարունակող մթերքի բացակայության կապակցությամբ

12:06   1 փետրվարի, 2018

Քիմ ու Քորթնի Քարդաշյանները միասին գնացել են սուպերմարկետ՝ գնումներ կատարելու ու, ըստ երևույթին, դժգոհ են մնացել։ Քիմն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ քույրերը դժգոհ դեմքով կանգնած են սառնարանի մոտ.

«Երբ հայտնաբերում ես, որ նրանք գլյուտեն չպարունակող արտադրանք չեն առաջարկում»,- մակագրել է լուսանկարը Քիմը։

Մեր կողմից բացատրենք, որ գլյուտենը նյութ է, որը պարունակվում է հացահատիկի, վարսակի, գարու ու մյուս հատիկավոր կուլտուրաների սպիտակուցի մեջ։ Որքան շատ գլյուտեն է պարունակվում ալյուրի մեջ, այդքան դրանից հեշտ է թեթև ու եթերային խմոր պատրաստելը։ Բարձր տեսակների հացահատիկի սպիտակուցի մեջ գլյուտենի պարունակությունը հասնում է մինչև 30 տոկոսի։  անի որ գլյուտենը սոսնձի նման է, այն լայնորեն գործածվում է սոուսներին ու այլ մթերքներին խտություն հաղորդելու համար։ Միաժամանակ՝ գլյուտենն, ասես, սոսնձում է ստամոքսի պարունակությունը՝ առաջացնելով բորբոքումներ ու սննդային ալերգիա որոշ մարդկանց մոտ։

 



© NEWS.am STYLE