Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի Վիքիպեդիայի էջը հայտնել է Քայլի Ջեների հղիության մասին

11:28   1 փետրվարի, 2018

Այս ընտանիքի հետ չես ձանձրանա, նույնիսկ «Սանտա Բարբարան» համեմատությանը չի դիմանա։ Քարդաշյան- Ջեներ գերդաստանը դեռ պաշտոնապես չի հայտնել, որ Քայլի Ջեները հղի է, բայց անհագուրդ երկրպագուներն արդեն գտել են դրա ապացույցները։ Ու այդ հարցում նրանց օգնել են ոչ թե լրտեսները, այլ․․․ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի Վիքիպեդիայի էջը, որը հրապարակել է շոուի գալիք դրվագների անվանումները։

Հիմա ռեալիթի շոուի 14-րդ եթերաշրջանն է ցուցադրվում, ու 19-րդ եւ 20-րդ դրվագները, որոնք թողարկվելու են փետրվարի վերջին, այսպես են վերնագրված․ «Մենք սպասում ենք» ու «Աղջիկ է ծնվելու»։

19-րդ դրվագի անոնսում գրված է․ «Քլոեի հղիության մասին նորությունից հետո Քայլի Ջեներն ու Թրևիս Սքոթն էլ իրենց նորությունն ունեն՝ Քայլին հղի է»։

Ուշագրավ է, որ հենց շոուի երկրպագուները ուրախ-ուրախ սքրինշոթեր են արել ու սկսել են տարածել այդ նորությունը համացանցում, անոնսի այդ մասը Վիքիպեդիայից անհետացել է։

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE