Հղի Քիրսթեն Դանսթը՝ Լոս Անջելեսում զբոսանքի ժամանակ

12:37   1 փետրվարի, 2018

35-ամյա Քիրսթեն Դանսթն ու 29-ամյա Ջեսի Փլեմոնսը սպասում են իրենց երեխայի լույս աշխարհ գալուն։ Զույգը, որի սիրային հարաբերությունները սկսվել է «Ֆարգո» սերիալի երկրորդ եթերաշրջանի ժամանակ, օրերս է հաստատել դանիացի դերասանուհու հղիության մասին նորությունը։

Իսկ, ահա, Քրիսթենին տեսել են Լոս Անջելեսում՝ զբոսանքի ժամանակ։

Հայտնի է, որ դերասանները որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները։

«Ես չեմ լացել, պարզապես ինձ այդ օրը այնքան էլ լավ չէի զգում։ Ոչ, ես անկողնում պառկած չէի, այդքան սարսափելի չէր վիճակս։ Բայց երբ Ջեսին ինձ առաջարկություն արեց, այդ ամենը շատ զվարճալի ստացվեց։ Ես շատ էի հուզվել»,- պատմում է Քիրսթենն իր զգացմունքների մասին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Instarimages, Backgrid, Getty

 



© NEWS.am STYLE