Օլգա Բուզովան «աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի» հետ իր տեսահոլովակը նկարահանել է 24 ժամում

14:37   1 փետրվարի, 2018

Երեկ հայտնի էր դարձել, որ աշխարհի ամենագեղեցիկ հանցագործ Ջերեմի Միքսը Մոսկվա է ժամանել, որպեսզի նկարահանվի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ 32-ամյա ամերիկացին, որը բազմիցս պատկերվել է տարբեր ամսագրերի շապիկներին, արդեն նկարահանվել է Բուզովայի WiFi երգի տեսահոլովակում, ինչի մասին ոգեւորված հայտնել է Օլյան՝ իր Instagram-ում հրապարակելով տեսահոլովակի նկարահանման ընթացքում արված լուսանկարներ ու տեսանյութեր։

«WiFi երգի տեսահոլովակը՝ Done։ 24 անքուն ժամեր ․․․ բայց արժեր։ Thank u so much @jmeeksofficial, դա իմ լավագույն տեսահոլովակն է լինելու, սպասո՞ւմ եք»,- մակագրել է լուսանկարը Օլյան։

 

 

 

 

 

 

 

Публикация от Ольга Бузова (@buzova86)



© NEWS.am STYLE