Էմմա Սթոունը կերպարանափոխվել է

15:39   1 փետրվարի, 2018

Էմմա Սթոունը, որն առանց այդ էլ գեղեցիկ ու համակրելի դերասանուհի է, ու իր արտաքինում որևէ բան փոխելու կարիք չուներ, այնուամենայնիվ, որոշել է նոր կերպարներ փորձարկել։ 29-ամյա դերասանուհին մի քիչ փոխել է իր կերպարը՝ փոխելով մազերի սանրվածքն ու գույնը։

Դերասանուհին մազերը քիմիական մշակման է ենթարկել, և նրա կերպարանափոխության ամբողջ ընթացքը կարելի է տեսնել վիզաժիստ Ռեյչել Գուդվինի Instagram-ում։

Վիզաժիստն իր Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկարներ ու պատմել, որ նման սանվրածքը հիմա նորից նորաձև է համարվում։

«Ոմանք դաջվաքներ են անում, իսկ մենք քիմիական մշակում ենք արել։ Մենք ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ ալիքաձև մազերը նորից նորաձև են»,- մակագրել է լուսանկարը Ռեյչելը։

Դատելով լուսանկարներից՝ դերասանուհու մազերը սկզբում փաթաթել են մազերի փաթթուկներով, այնուհետև մշակել հատուկ քիմիական միջոցներով։

 



© NEWS.am STYLE