Սիրո երեք դաս, որոնք կանայք չափազանց ուշ են հասկանում

16:20   1 փետրվարի, 2018
1. Ոչ ոքի չի կարելի ստիպել սիրել քեզ

Այն ամենը, ինչ կարող ես անել՝ լինել այնպիսին, որին կարելի է սիրել: Մնացյալ ամեն ինչ ուրիշից է կախված: Որքան էլ ջանաս սիրել եւ հոգ տանել մարդու մասին, դա նրա մոտ փոխադարձ զգացմունքներ չի առաջացնի: Բայց դա աշխարհի վերջը չէ: Եթե ես դա նախկինում իմանայի, ինձ չէի զոհաբերի հանուն տղամարդկանց, որոնք չէին էլ պատրաստվում փոխադարձությամբ պատասխանել: Սերը ընտրություն է, յուրաքանչյուրի ընտրությունը:

2.Յուրաքանչյուր մարդ յուրովի է սիրում, տալիս է այն սերը, որը կարող է, այլ ոչ այն,

 որը մենք ակնկալում ենք

Յուրաքանչյուրն իր զգացմունքները յուրովի է ներկայացնում: Չի կարելի ասել, թե ինչպես պետք է ձեզ սիրել: Սերը մարդու հոգու արտացոլումն է: Սովորեք նրա սերն ընդունել այնպես, ինչպիսին կա: Գնահատեք այն եւ երախտապարտ եղեք:

3. Անկասկած, սեր պետք է տածել ոչ միայն ուրիշների, այլեւ ինքդ քո հանդեպ

Մենք կարողանում ենք սիրել որոշակի պայմաններով, մենք կարողանում ենք քննադատել ու դատապարտել: Բայց եթե մենք դադարենք դա անել, կկարողանանք իսկական սեր զգալ: Հարկավոր է սկսել ինքդ քեզանից. սովորել սիրել ինքդ քեզ ցանկացած տեսքով, իսկ հետո՝ նաեւ ուրիշներին:

 

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE