13-ամյա աղջիկը փորձել է կրկնօրինակել Քիմ Քարդաշյանին՝ մերկացնելով կուրծքը

18:32   1 փետրվարի, 2018

Դերասանուհի, մոդել եւ հայտնի գործարար Ջեսիկա Քանինգեմը Twitter-ի իր էջում քննադատել է հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանին, որն օրերս հերթական անգամ սոցիալական կայքերում ցուցադրել էր իր մերկ կուրծքն ու ներկայացրել այլ անկեղծ լուսանկարներ:

Քանինգեմը գրել է. «Ես նամակ եմ ստացել ընկերուհիներիցս մեկից, որն ասում է, որ իր 13-ամյա աղջիկը մերկ կրծքով լուսանկարվել է, այնուհետեւ լուսանկարներն ուղարկել տարբեր տղաների: Երբ մայրը հարցրել է, թե ինչու է աղջիկն այդպես անում, նա պատասխանել է. «Քիմ Քարդաշյանն էլ է այդպես նկարվում»»:

Քանինգեմը, որն արդեն 3 երեխաների մայր է, կոչ է արել հայտնիներին ճիշտ օրինակ ծառայել դեռահասներին: Դերաանուհի-մոդելն ինքն էլ բազմիցս լուսանկարվել է լողազգեստներով եւ ներքնազգեստով, սակայն կարծում է, որ այդ կերպ նա ուղղակի ցույց է տվել իր առողջ մարմինը.

«Ես չեմ ասում, թե դեմ եմ կիսամերկ կամ մերկ լուսանկարներին, բայց կարծում եմ՝ հայտնի մարդիկ պետք է գիտակցեն, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ դեռահասների վրա, որոնցից շատերն այսօր ունեն բջջային հեռախոսներ: Մենք պետք է փորձենք լավ օրինակ ծառայել երեխաներին»:

Ոմանք համաձայնվել են նրա հետ, իսկ ոմանք էլ կարծիք հայտնել, որ Քիմը կարող է իր էջում տեղադրել այն, ինչ ցանկանում է, քանի որ նա պարտավորված չէ ինչ-որ մեկի համար լինել օրինակ:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE