Չորս հոգեբանական բացատրություն մեր վարքագծի մասին

18:08   1 փետրվարի, 2018

Մեր վարքագիծը ոչ թե մենք ենք, մեր բնավորությունը եւ կամքի ուժը, այլ ընդամենը հոգեբանական պատճառների ու հետեւանքների հավաքածու: Բերենք ընդամենը մի քանի օրինակ, թե ինչպես է մեր ուղեղը մանիպուլացնում մեզ:

1. Կեղծ կոնսեսուսի էֆեկտ: Երբ մենք կարծում ենք, որ բոլորը մեզ նման են մտածում: Այսինքն՝ մարդն իր տեսակետը պրոյեկտում է ուրիշների վրա: Իրականում ամեն ինչ այդքան ուրախալի չէ, որքան մենք կցանկանայինք: Դրանից էլ առաջանում է կեղծ կոնսեսուսի վիճակը: Ընդ որում՝ երբ մարդը հանդիպում է մեկին, ով համամիտ չէ իր հետ, նա այդ մարդուն ընկալում է որպես թերարժեք մեկի: Չէ՞ որ բոլորն են նրան այդպես ընկալում: Ավաղ իրականում այդպես չէ, եւ ոչ բոլորն են այդպես կարծում:

2. Կեղծ բացառիկություն: Երբ մենք չափից շատ ենք գերագնահատում մեր կարողությունները ու թերագնահատում ուրիշներինը: Ոչ, սա ո՛չ ինքնավստահություն է, ոչ էլ մեծամտություն: Սա մեր ուղեղի հնարքներից մեկն է, որը ստիպում է մեզ մտածել, որ մենք ինչ-որ բան ուրիշներից լավ գիտենք, որ ուրիշները հաստատ չեն կարող այն, ինչ կարող ենք մենք:

3. Արդարության հավատ: Այո, սա նույնպես հոգեբանական ֆենոմեն է: Մարդը համարում է , որ այս աշխարհում բոլորը կստանան այն, ինչին արժանի են: Լավ մարդիկ ՝ լավ բաներ, իսկ վատ մարդիկ ՝ վատ բաներ: Նույնիսկ եթե ինչ- որ մեկին կողոպտել են կամ էլ ասենք բռնաաբարել ՝ ուրեմն նա արժանի էր դրան: Նման համոզմունքը, սակայն, տեւում է այնքան, քանի դեռ այդ «լավ» մարդու հետ որեւէ վատ բան չի պատահում:

4. Սոցիալական անտեղի համեմատություն: Խոսքն այն մասին է , երբ մենք հակված ենք մեզ հանգստացնել անտեղի համեմատություններով, քանի որ այլ հարմար արդարացում չենք գտնում: Օրինակ, գործընկերդ ավելի լավ է արել աշխատանքը կամ էլ պարգեւատրում է ստացել, բայց դու ինքդ քեզ արդարացնում ես ՝ ասելով «հետո ի՞նչ, իսկ ես ամուսին ունեմ, իսկ նա չունի» կամ « հետո ի՞նչ, իսկ նրա հետույքը սարսափելի մեծ է»:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE