Սննդակարգ՝ ըստ արյան խմբի

15:03   5 փետրվարի, 2018

Բոլոր մարդկանց կարելի է պայմանական բաժանել չորս խմբի՝ ըստ նրանց արյան կարգի և յուրաքանչյուր խմբի համար սննդամթերքի սպառողական առանձին զամբյուղ առաջարկել՝ ըստ օգտակարության և անհրաժեշտության:

1-ին խումբ

1-ին կարգի արյուն ունեցողներին համարում են որսորդներ, ուստի նրանց համար առաջարկվող սննդակարգը մեծ քանակությամբ պրոտեին է պարունակում: Մասնագետները խորհուրդ են տալիս այդ կարգի արյուն ունեցողներին պարբերաբար միս, ծովաձուկ ուտել, որոնց մեջ օգտակար ճարպ է պարունակվում, շատ մրգեր օգտագործել: Պետք է հնարավորինս հրաժարվել կաթնամթերքներից, բացառել ալյուրն ու ձավարեղենը, բարձր սպիրտայնությամբ ալկոհոլը, սև թեյն ու սուճը:

2-րդ խումբ

2-րդ կարգի արյուն ունեցողներին խորհուրդ  է տվում սահմանափակել մսի օգտագործումը: Նույնը վերաբերում է կաթնային մթերքներին, իսկ թարմ կաթի փոխարեն նրանք կարող են մածուն, կեֆիր և յոգուրտ օգտագործել: Օգտակար են ընդեղենը, մրգերն ու բանջարեղենը: Իսկ ահա հացը, հացահատիկը, հատկապես ցորենահատիկը, ավելի լավ է բացառել: Մասնագետները նաև հորդորում են սննդակարգում ներառել այն մթերքները, որոնք վիտամին  A են պարունակում:

3-րդ խումբ

Կարծիք կա, որ երրորդ կարգի արյուն ունեցողները բարձր իմունիտետ ունեն և կայուն նյարդային համակարգ: Նրանք հեշտությամբ են հարմարվում կյանքի փոփոխական պայմաններին, այդ թվում տարբեր սննդակարգերին: Այնպես որ, նրանք ամենակեր են: Այս խմբի մարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել միս, կաթնամթերք, հատիկեղեն, ընդեղեն: Սակայն բացառել հավի, բադի միսը, հնդկաձավարը, լոլիկը, բուսայուղը, ջրիմուռները, բարձր սպիրտայնությամբ ալկոհոլը:

4-րդ խումբ

Այս կարգի արյուն ամբողջ մոլորակի վրա հազվագյուտ մարդիկ են ունենում, ուստի նրանք ամենայուրահատուկն են՝ սննդակարգի ընտրությա հարցում: Սննդաբանները խորհուրդ են տալիս չորրորդ կարգի արյուն ունեցողներին հրաժարվել հավի և կարմիր մսից, նարնջից, բանանից, նռից, պաղպաղակից, բողկից, գազավորված ըմպելիքներից, բարձր սպիրտայնությամբ խմիչքից, կաթը փոխարինել կաթնաթթվային մթերքներով: Նրանց համար օգտակար է գրեյֆրուտը, լիմոնը, ծովաձուկը և A վիտամին պարունակող մթերքները:

Այս սննդակարգի հակացուցումները

Եթե դուք տառապում եք շաքարային դիաբետով կամ աղեստամոքսային, արյունաստեղծման համակարգի օրգանների քրոնիկական հիվանդություններով, , հղի եք, ապա ավելի լավ է հրաժարվեք նման սննդակարգից:

Լսեք ձեր օրգանիզմին

Երբեմն անկախ այս կամ այն սննդակարգից՝ օրգանիզմը որևէ մթերքի կարիք է ունենում և այդ ժամանակ ձեզ մոտ կարող է այդ մթերքի նկատմամբ անհագ քաղց առաջանալ: Դա նշանակում է, որ օրգանիզմում որևէ բաղադրիչի պակաս է առաջացել, որն է առկա է հենց այդ մթերքում: Եվ ձեզ թելադրելու միջոցով օրգանիզմզ փորձում է լրացնել այդ պակասը:

Եթե սիրտը խորոված է ուզում, նշանակում է օրգանիզմում վիտամին B 6-ի պակաս կա: Ոլոռ ուտելու անհագ ցանկություն է առաջացել, ուրեմն օրգանիզմում ծծումբի քանակը բավարար չէ: Եգիպտացորեն ուտելու ցանկությունը ցինկի պակասի մասին է վկայում: Իսկ եթե ընդհանրապես ախորժակ չունեք, ուրեմն աշխատեք սննդակարգում հնարավորինս B1, B2 վիտամիններ ներառել: Իսկ եթե հակառակը՝ գայլի ախորժակ ունեք, ուրեմն օրգանիզմում նվազել է մանգանի անհրաժեշտ չափաբաժինը:

 

 

 



© NEWS.am STYLE