Ինչպես հաղթել մրցակցուհիներին, եթե հանդիպել եք ձեր երազանքի տղամարդուն

19:15   5 փետրվարի, 2018

Հազվադեպ չեն ան դեպքերը, երբ մեկ տղամարդու սիրտը գրավելու համար միմյանց հետ երկու կամ ավելի կանայք են ստիպված մրցակցել: Եվ այդ մրցակցությունը կամ պայքաը հաճախ գաղտնի ձևով է լինում՝ ի տարբերություն տղամարդկանց:

Տղամարդկանց միջև ցանկացած մրցակցություն՝ բիզնեսում, թե անձնական կյանքում, երկու արուների ակնհայտ պայքար է: Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ այնպես, ինչպես բնության մեջ կենդանիների մրցապայքարը: Նրանք պարզապես ձեռնամարտի են ելնում՝ ֆիզիկապես, բարոյապես, մտավոր կարողություններով, իրենց կարգավիճակներով: Դա միշտ ակնհայտ է, և ոչ մեկի աչքից չի վրիպում: Մինչդեռ կանանց մոտ ամեն ինչ այլ է: Նրանք թաքուն, քողարկված են պայքարում՝ իբրև պատահաբար միմյանց հրելով, սադրելով, թակարդներ լարելով: Եվ որպեսզի այդ մրցապայքարում հնարավոր լինի հաղթել, հարկավոր է խուսափել որոշակի սխալներից, որոնք նման իրավիճակներում կանայք սովորաբար թույլ են տալիս:

Երբեմն տղամարդու համար պայքարելիս մրցակցող կանայք մոռանում են իրենց բուն նպատակի մասին և գլխովին խրվում պայքարի գործընթացի մեջ՝ մտածելով միայն մրցակցուհուն դաս տալու մասին: Այդ ժամանակ կանայք սկսում են մտածել մրցակցին նյարդային վիճակի հասցնելու կամ բարոյական տառապանքներ պատճառելու մասին՝ ծածուկ: Իսկ ավարը՝ երազանքների տղամարդը, այդ ընթացքում հետևում է ողջ պայքարի գործընթացին, որի ուղղությունն արդեն վաղուց շեղվել է բուն գործընթացից: Ընդ որում՝ կանայք նման վարքով հաստատապես հիասթափեցնում են տղամարդուն, այնպես որ՝ որևէ մեկը թող չմտածի, որ դրանից հետո կկարողանա գրավել տղամարդու սիրտը՝ անգամ եթե դրա համար մեծ ջանքեր գործադրի:

Երբ կինը նման մրցապայքարի մեջ է մտնում՝ կտրուկ գցում է իր արժեքը, գինը ընտրյալի աչքում: Նա ասես բղավում է՝ ինձ ընտրիր, ես ավելի լավն եմ՝ սակարկելով տղամարդու հետ: Բայց անձնական հաբարերություններում շուկայական կանոնները չեն գործում: Միայն տոնավաճառում կարելի է վաճառակետերի շարքերի միջով անցնել և փորձել հնարավորինս մատչելի ապրանք գտնել: Բայց մատչելիությունը կնոջ ընտրության հարցում տղամարդու  համար հակառակ ազդեցությունն է ունենում: Ուժեղ սեռի ներկայացուցիչները նախընտրում են իրենց ավարի համար պայքարել, հաղթահարել խոչընդոտները և նվաճել կնոջը: Նրանց հրապուրում է որսի հետևից արշավելը, այլ ոչ թե այն պատրաստի վիճակում նվեր ստանալը: Երբ կինը պայքարում է, նա տղամարդու համար ավելի քան մատչելի, հասանելի է դառնում: Նրան անգամ որսի պետք չէ դուրս գալ, կինն առաջին իսկ կանչով իրենը կլինի: Նման դեպքում կինը տղամարդու համար այլևս հրապուրիչ, ցանկալի չէ, տղամարդը շատ արագ կորցնում է հետաքրքրությունը նման կնոջ հանդեպ:

Մրցապայքարի ժամանակ տղամարդու արժեքը կնոջ աչքում անհավանականորեն բարձրանում է, զգացմունքները նրա հանդեպ ավելի են սրվում, այդ տղամարդն ավելի ցանկալի է դառնում կնոջ համար: Այդ տղամարդը նրանց համար այլևս ոչ թե համակրելի մարդ է, ում հետ կինը կուզեր ընտանիք կազմել, այլ միակ նպատակը, ամենաբաղձալի մրցանակը: Եվ որքան շատ է նա ներքաշվում մրցապայքարի մեջ, այնքան աճում է իր ընտրյալի արժեքը, թեև տղամարդը դրա համար բացառապես ոչինչ չի անում: Արդյունքում՝ նրա կերպարն արհեստականորեն ուռճացվում է, որը միշտ չէ, որ համապատասխանում է իրական կերպարին: Այս դեպքում արդեն շուկայի օրենքներն են գործում է՝ եթե տվյալ ապրանքի պահանջարկը մեծ է, գինն աճում է:

Տղամարդու համար պայքարելիս կինն արհեստականորեն ավելի ու ավելի է սիրահարվում տղամարդուն: Նա ինքն իրեն համոզում է, որ տղամարդը գրեթե կատարյալ է և որ նրանից լավը չկա: Դրա հետ մեկտեղ աճում է նաև նրան կորցնելու վախը, երը կնոջ մոտ կախվածություն է առաջացնում տվյալ տղամարդուց: Եվ հաճախ մտածելով, որ կարող է այդպես էլ չնվաճել իր ընտրյալին, կինը խուճապի է մատնվում, հոգեկան ապրումների մեջ ընկնում: Դա էլ նրան ստիպում է կառչել տղամարդուց՝ կորցնելով մտածելու, դատելու ունակությունը: Նրան թվում է, թե շուրջբոլորը կանայք ցանկանում են գրավել իր սիրեցյալին: Իսկ դա ճնշում է տղամարդուն՝ կնոջը ավելի ու ավլի անցանկալի դարձնելով: Կինը նորից թերարժևորում է իրեն տղամարդու աչքում:

Նման մրցակցությունը կնոջը նախանձ է դարձնում՝ ի հայտ բերելով նրա բնավորության բացասական կողմերը: Ի սկզբանե մրցակցությունը սկսվում է հենց այն պատճառով, որ կինը թեկուզև ենթագիտակցորեն մտածում է, որ իր մրացկցուհին իրենից ավելի լավն է՝ ավելի գեղեցիկ է, խելացի, հետաքրքիր, աշխույժ, կենսախինդ, հաջողակ, այդ պատճառով էլ մրցակցության մեջ է մտնում: Իսկ այդպիսի մտքերը անառողջ հետաքրքրություն են առաջացնում մյուս կնոջ նկատմամբ: Նրան թերարժևորելու համար՝ կինը սկսում է բամբասել մյուսից՝ վերածվելով փնթփնթան պառավի, ինչը ի ցույց է դնում նրա բարդույթավորված և չկայացած լինելը, սեփական ուժերին չվստահելը:  

Ինչպես խուսափել նման իրավիճակներից

Հաղթահարեք բոլոր վախերը ձեզանից ավելի երիտասարդների և գեղեցիկների նկատմամբ: Պնդումները, թե տղամարդկիկ հետաքրքրվում են միայն մոդելի արտաքինով երիտասարդ աղջիկներով, սխալ է: Սիրահարված տղամարդու համար իր ընտրյալն ամենագեղեցիկն է և ամենահմայիչը:

Մի տրվեք ձեր մրցակցուհիների սադրանքներին: Թող ուրիշները փորձեն հեղինակազրկել ձեզ՝ իրենց արժեքը կորցնելով տղամարդկանց աչքում: Պետք չէ ներքաշվել հիմար պայքարի մեջ: Արժանավայել պահեք ձեզ, և հաղթանակը ձերը կլինի:

Ցանկացած իրավիճակում ինքնավստահ և անկաշկանդ եղեք

Եթե ձեր ինքնագնահատականը բարձր է և դուք գիտեք ինչպես ճիշտ ինքնադրսևորվել տարբեր իրավիճակներում՝ պահպանելով հավասարակշռությունը, ճիշտ ռազմավարություն կիրառել, բազմակողմանիորեն զարգացած լինել՝ բացահայտելով ձեր կանացիությունն ու ներուժը, ապա վստահ եղեք, որ կարժանանաք ձեր երկրորդ կեսի ուշադրությանը:

Աղբյուրը՝ womanhit.ru



© NEWS.am STYLE