«Եղել են դեպքեր, երբ սեքսի ժամանակ մահճակալը կոտրվել է». «Дом 2» հեռուստանախագծի աստղ

11:34   2 փետրվարի, 2018

Կգա այն լուսավոր օրը, երբ ռուսական հեռուստատեսության «Дом 2» հայտնի հեռուստանախագիծը կփակեն, բայց առայժմ շոուն լավ վարկանիշ ունի ու շարունակում է գրավել երիտասարդներին ու լվանալ նրանց ուղեղները։ Այսօր մեր ուշադրությունն է գրավել հեռուստանախագծի ամենաօդիոզ մասնակիցներից մեկը՝ Ռիտա Քերնը։

Նա նախագծում մնացել է 60 օր, բայց իր անվան շուրջ շատ մեծ աղմուկ է բարձրացրել։ Աղջիկը բազմիցս լրագրողներին պատմել է, որ իր հայրն իբրև թե խստաբարո հոգևորական է եղել, արգելել է դստերը ցանկացած ազատություն։ Փախչելով ծնողական հովանավորությունից՝ Քերնը անսահման ազատություն է ստացել, մասնակցել գայթակղության դասընթացների ու դարձել անհագուրդ ու կրքոտ կերպար։

«Իմ առաջին սեռական փորձը 18 տարեկանում է եղել,- պարծենում է ութերորդ չափի կուրծք ունեցող Ռիտա Քերնը,- Իմ առաջին զուգընկերը հասուն տղամարդ էր, շատ հետաքրքիր ու իշխող։ Առհասարակ, ես համարում եմ, որ սեքսով կարելի է զբաղվել ամենուրեք։ Հատկապես գրգռում է լրացուցիչ ադրենալինն այն վայրերում, որտեղ կարող են լսել ու բռնացնել։ Օրինակ, մի անգամ ես սեքսով եմ զբաղվել ներքնազգեստի խանութի հանդերձարանում։

Քերնն ասում է, որ կարող է գայթակղել ցանկացած տղամարդու։

«Ինձ ընդամենը երկու անգամ են մերժել։ Ու գիտե՞ք՝ ովքեր էին այդ տղամարդիկ՝ մեկն իմպոտենտ էր, մյուսը՝ նույնասեռական,- ժպտում է Ռիտան,- Ես շատ կրքոտ եմ։ Եղել են դեպքեր, երբ սեքսի ժամանակ մահճակալը կոտրվել է իմ բուռն էմոցիաներից»։

Հեռուստաաստղը նաև փոքրիկ ինտիմ գաղտնիք է բացել՝ նա պարզապես պաշտում սեքսի ժամանակ հայհոյելը։

«Ես շատ կեղտոտ բառերով եմ հայհոյում։ Ինձ դա սեքսուալ է թվում։ Նաև իմ տղամարդուն ասում եմ, թե ինչ հովատակ է նա»,- մեջբերել է Ռիտային «Мир реалити-шоу «Дом-2» ամսագիրը։

 



© NEWS.am STYLE