Լիլիթ Կարապետյանը ցույց է տվել, թե ինչպիսին էր 16 տարի առաջ (ֆոտո)

11:48   2 փետրվարի, 2018

Լիլիթ Կարապետյանը ցույց է տվել, թե ինչպիսին էր երիտասարդ տարիքում: Երգչուհին իր Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում մեկ այլ երգչուհու՝ Լուսինե Պողոսյանի հետ է.

Լիլիթն այս լուսանկարով շնորհավորել է Լուսինե տարեդարձն ու նշել, որ լուսանկարն արվել է 2002 թվականին:

«Լուսնյակ ջան, ծնունդդ շնորհավոր: Ուզում եմ, որ այս տարիների նման երջանիկ, ուրախ ու անհոգ լինես»:

Հիշեցնենք, որ Լիլիթ Կարապետյանը նոր երգ է պատրաստում եւ դիմել է իր երկրպագուների օգնությանը.

«Սիրելիներս, նոր երգ պիտի պատրաստեմ։ Ասեք, խնդրեմ, դանդա՞ղ լինի, թե՞ պարային։ Ձեր կարծիքն ինձ համար շատ կարևոր է»,- հարցրել է երգչուհին:



© NEWS.am STYLE